Ամերիկյան Կոնգրեսում ներկայացված օրինագիծը հորդորում է բացահայտել
Հայաստանում կատարված սպանությունը
18.05.2006
Ամերիկյան
Կոնգրեսի ստորին պալատում երեկ մի օրինագիծ է ներկայացվել, որի հեղինակը՝
կոնգրեսական Բեթի ՄքՔոլումը հորդորում է բացահայտել ամերիկացի մանկավարժ
Ջոշուա Հագլանդի՝ երկու տարի առաջ Հայաստանում կատարված սպանությունը:
33-֊ամյա
Հագլանդի դիակը 2004 թվականի մայիսի 17֊-ի ուշ երեկոյան հայտնաբերվել էր
Երեւանի Սայաթ-Նովայի եւ Հանրապետության փողոցների խաչմերուկում: Հագլանդը
անգլերեն էր դասավանդում Վալերի Բրյուսովի անվան լեզվաբանական
համալսարանում:
Ներկայացուցիչների պալատում ներկայացված օրինագիծը
կոչ է անում բոլոր միջոցները ձեռնարկել Ամերիկայի քաղաքացու սպանությունը
բացահայտելու համար եւ Հագլանդի անվան՝ 250 հազար դոլարի հիմնադրամ
սահմանել Մինեսոտայի համալսարանում:
Հագլանգի ծնողները որդու
մահվանից 5 ամիս անց ժամանել են Հայաստան եւ հայաստանցի փաստաբան վարձել:
Սակայն հետաքննությունը, որը վարում է Երեւանի դատախազությունը, մինչեւ
այժմ արդյունք չի տվել:
«Չգիտեմ, արդյոք կապրեմ մինչեւ այն պահը,
երբ սպանությունը կբացահայտվի, բայց միգուցե երեխաներս կտեսնեն այդ օրը»,֊ -
«Ասոշիեյթեդ փրես»-֊ին ասել է Ջոշուայի մայրը՝ Մաքսին Հագլանդ֊Բլոմերը:
Գործակալության վկայությամբ՝ ծնողները համոզված են, որ իրենց որդին սպանվել
է ատելության հողի վրա, քանի որ միասեռական էր, իսկ Հայաստանի
հասարակությունը անհանդուրժողական է այդ երեւույթի նկատմամբ:
«Հագլանդի
ընտանիքը արժանի է արդարության, իսկ Հայաստանի եւ Ամերիկայի
իշխանությունները պետք է համատեղ աշխատեն՝ հետաքննությունը ավարտին
հասցնելու համար»,֊ - ասել է կոնգրեսական ՄքՔոլումը:
Բոլոր այն անձիք ովքեր ունեն հետաքրքիր գեյ պատմություններ իրենց և այլ մարդկանց հետ կապված, ինչպես նաև գեղեցիկ բանա- ստեղծություներ, ապա գրեք կայքում հյուրերի բաժնում, կամ ուղարկեք www.arsenchok@mail.ru հասցեին: Դրանք անպայման տեղ կհատկացվեն կայքում: