*GAY*    *LINE*Четверг, 02.05.2024, 19:53

Приветствую Вас Гость | RSS | Главная | | Регистрация | Вход

Главная » 2011 » Март » 9 » Բաց նամակ ՀՀ ոստիկանապետին
00:08
Բաց նամակ ՀՀ ոստիկանապետին
 Համասեռականները նամակ են հղել Հայաստանի ոստիկանապետին

 

Դեկտեմբեր 07, 2010

Թերթը տեղեկացնում է, որ մի խումբ համասեռականներ նամակ են հղել Հայաստանի ոստիկանապետ Ալիկ Սարգսյանին: Նամակում մասնավորապես ասված է.

«Պարոն ոստիկանապետ, «Հրապարակ» թերթի հոկտեմբերի 3-ի համարի Ձեր հարցազրույցում ասել էիք, թե համասեռականներին տանում եք, մի քանի հազար տուգանում եւ բաց թողնում, բացի այդ՝ ֆիզիկական զզվանք եք զգում մեր՝ համասեռականներիս հանդեպ: Իհարկե, Դուք Ձեր նախասիրությունների մեջ ազատ եք, սակայն եթե Ձեր բառերի վրա հիմնվենք, ապա Դուք խոստովանում եք, որ ոտնահարում եք մարդու իրավունքները պետական մակարդակով:

Շատ ներողություն, ինչո՞ւ պետք է տուգանեք համասեռականներին, ինչի՞ համար, իրենց զգացմունքների՞, թե՞ նրա համար, որ որեւէ մեկի հետ հարաբերություն ունենալիս չեն տրամադրում ՀԴՄ կտրոն, ինչպես Երեւանի ոստիկանապետ Ներսիկ Նազարյանին պատկանող «Մոսկվիչկա» սուպերմարկետում: Այս դեպքում հարց. ինչո՞ւ չեք տուգանում Ներսիկ Նազարյանին: Ի դեպ, Դուք գիտե՞ք, թե որտեղից  է Ն. Ն.-ին այդքան գումար:

Իսկ մենք գիտենք. դա գոյացել է սեռական փոքրամասնություններին տուգանելով: Բացի այդ, ամեն մեկիցս անձեռնմխելիության համար օրական պահանջում են 100 դոլար, եւ երբ դա չի հաջողվում կորզել, իրենք ուղարկում են 100 ՈՍ 02 համարներով «աքիլեսին», որն իմիջիայլոց իր իսկ կողմից, իր իսկ ջոկատով մեզ հետապնդելու ժամանակ նկարահանվել է տեսախցիկով, եւ շատ շուտով այն կհայտնվի «YouTube» կայքում՝ ի տես ամբողջ աշխարհի, թե ինչպես են պաշտպանվում ՀՀ-ում սեռական փոքրամասնությունների իրավունքները:

Դրանով մենք մեր խոսքը կուղղենք օտարերկրյա դեսպանատներին, որպեսզի իրենք եւս ուշադրություն դարձնեն այն բարբարոս տեսարանին, որը տեղի է ունենում իրենց աչքի առջեւ: Իսկ ընդհանրապես, պարոն Ալիկ Սարգսյան, եթե մ.թ.ա. 330 թվականին մեծն Ալեքսանդր Մակեդոնացու օրոք Դուք նմանատիպ ձեւով  արտահայտվեիք համասեռամոլների մասին, մեզ թվում է՝ նա անմիջապես մեր հանդեպ Ձեր ֆիզիկական զզվանքը կվերածեր ֆիզիկական հաճույքի: Հատկապես մեզանից ֆիզիկական զզվանք զգացող բարձրաստիճաններին հիշեցնենք, որ մենք քաջատեղյակ ենք իրենց սեռական արկածների մասին: Եվ չի բացառվում, որ օրերից մի օր էլ մենք մեր վերաբերմունքը տեսահոլովակների ձեաչափով թողարկենք հասարակական հետաքրքրություն ներկայացնող կայքերով:

News.am

Просмотров: 1381 | Добавил: Gayline | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 1
1 The__bi-sexual  
0
Halala groxnerin, naturi halala.

Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]

Форма входа

Поиск

Календарь

«  Март 2011  »
ПнВтСрЧтПтСбВс
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031

Наш опрос

Оцените мой сайт
Всего ответов: 72

       MER ASHXARHY


  Ուշադրություն

Բոլոր այն անձիք ովքեր
ունեն հետաքրքիր գեյ
պատմություններ իրենց
և այլ մարդկանց հետ
կապված, ինչպես նաև
գեղեցիկ բանա-
ստեղծություներ,
ապա գրեք կայքում
հյուրերի բաժնում, կամ
ուղարկեք
www.arsenchok@mail.ru
հասցեին: Դրանք
անպայման տեղ
կհատկացվեն կայքում:

                Սիրով Gay Line








Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0