*GAY*    *LINE*Пятница, 03.05.2024, 00:09

Приветствую Вас Гость | RSS | Главная | | Регистрация | Вход

Главная » 2010 » Октябрь » 30 » Գեյերը Երևանում
23:35
Գեյերը Երևանում
Գեյերը Երևանում

Նախ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել իմ կայքի հյուրերին, որոնց հետ բավականին մետրմացել եմ, ասեմ որ իմ հյուրերից գրեթե 35%- Ռուսաստանից են, այնտեղի հայերից: Մնացածը Երևանից են ու մոտակա մարզերից: Կայքից օգտվում են ոչ միայն գեյերը, տրանսսեքսուալները, բիսեքսուալները, այլ նաև բազմաթիվ հետերոսեքսուալներ` նատուրալներ, որոնց ուղղակի հետաքրքրում է գեյերի կյանքը, նրանց ապրելակերպը և այլ մանրամասներ, քանի որ առօրյաում շատ հաճախ են շփվում նման մարդկանց հետ ու այս և նմանատիպ կայքերի միջոցով փորձում են ավելի լավ ճանաչել նրանց, քանի որ թե աշխատանքային և թե ընկերական շրջապատում նրանք ստիպված են լինում շփվել գեյերի հետ: Շատ մարդկանց, որոնց թվում է թե ատում են նրանց, անտանելի է նրանց պահվածքը, հագ ու կապը, ասեմ որ դա ընդամենը խաբկանք է, քանի որ ինքս ականատես եմ եղել մի պատմության: Ընկերոջս ետևից անընդհատ խոսում էր մի տղա, բամբասում, բոլորին պատմում թե նա գեյ է, և այդպես, նեղ շալվարներ է հագնում և այլ մանրամասներ: Անցնում է ընդամենը 2 շաբաթ, և այդ անձնավորությանը ընկերս տեսնում է կիպ շալվարով` փորձելով ցուցադրել իր բարեմասնությունները: Կան մարդիկ, որոնք ատում են գեյերին հենց այն պատճառով որ Աստված իրեն նույնպես գեյ է ստեղծել:
Ասում են թե Եվրոպայում գեյերին նորմալ են ընդունում, իսկ Հայաստանում ոչ, դա այն ժամանկ էր երբ ամեն ինչ այլ էր: Հիմա Երևանում մարդիկ դարձել են ավելի ինքնամփոփ ու բոլորին հետաքրքրում է միայն իր անձնականն ու առօրյան: Տղաները նորմալ են վերաբերվում, և կարելի է ասել շատ նորմալ: Ասում են գեյերը բարեհոգի են. դա մի նատուրալից լսեցի: Եվ կարծում եմ դա բոլորի համար այդպես է, քանի որ մեծամասնությունն է այդպես մտածում: Փողոցով անցնում են հազարավոր մարդիկ, բայց երբ տղային հեռախոս է պետք լինում ընկերուհուն զանգելու համար, նա այդ մարդկանց մեջից գեյ տղային է խնդրում, քանի որ գիտի որ նա չի մերժի:
Ամեն մարդ իր ճակատագիրն ունի ու դրա համար չպետք է մեղադրի ոչ ոքի, ուղղակի պետք է ապրի այնպես ինչպես որ Աստված է թելադրում:
Կցանկանամ անցնել մի թեմայի` կայքում կատարվող խոսակցություններին, կոնֆլիկտներին: Կայքի վերաբերյալ շատ վատ է արտահայտվում մի անձնավորություն, որը ըստ իր ասելով բարեպաշտ քրիստոնյա է: Զարմանալուն այն է թե նա գրեթե ամեն օր ինչու պետքա մտնի գեյ կայք, անգամ եթե Աստծու մասին է խոսվում:
Աստված բոլորինն է, և իմը և նրանը, և մյուսինը: Էգոիստ լինել պետք չէ, ու Աստծուն տարանջատել: Ոչ ոք իրավունք չունի քննադատելու մյուսին, քանի որ երկնքից Աստված չի իջել ու ասել թե ով է սխալ ով ճիշտ, ով ապրելու իրավունք ունի ով ոչ: Ամեն մարդ իր կյանքն ունի, ու անգամ երբ մարդը գողություն է անում որպեսզի իր օրվա հացը գնի որ սովից չմահանա, նրան ոչ մեկը չի մեղադրում, ավելի ճիշտ միայն մեղադրում են այն մարդիկ, ովքեր չեն պատկերացնում ու չեն ուզում պատկերացնել թե դա ինչ է, ինչ տառապանք է:
Գեյերը առօրյաում շատ ուրախ մարդիկ են, իրենց լավատեսությամբ առանձնանում են մյուսներից: Իսկ եթե նրանց տեսնես թեկուզ մի փոքր տխուր, ապա դրանում մեղավոր են միայն անգրագետ մարդիկ, որոնցով շրջապատված ենք մենք` յուրաքնչյուրս, լինենք գեյ թե նատուրալ: Այո մեր Երևանում դեռ տեղ տեղ պատերի տակ կծկված նկատելի են դառնում /բիբիսի/ տղաներն ու պառավները, որոնք ուղղակի պարապ են մնացել, զբաղմունք չունեն, և կարելի է ուղղակի մի քիչ զվարճանալ և դիմացինի կյանքը համեմել 50գր օձի թույնով: Հուսով եմ նման մարդիկ նույնպես կկարդան այս տողերը, չնայած ասեմ որ նման մարդիկ բութ են մեծատառով, մի կողմից մտնելուա մյուսից դուրս գա:
Ինչու են հոգևորականները այդպես ատում գեյերին, ինչու????
Ես ինքս չգիտեմ, բայց ինչքան հիշում եմ Աստված ասել է սիրեք բոլորին, ոչ թե ատեք, սիրեք անգամ ձեր թշնամուն:
Վերջին ժամանակներս շատ փոփոխություններ կատարվեց Երևանում: Մարդիկ հիմա մեկ հատ մոմի դիմաց վճարում են 60 դրամ, իսկ եթե հանկարծ պատահաբար գրպանումդ 50դրամ եղավ ու դու ցանկացար մոմ գնես ու մի քիչ աղոթես Աստծո տաճարում, ապա եկեղեցու աշխատողը կամ քահանան քեզ մի լավ կվիրավորեն ու դուրս կանեն եկեղեցուց: Ինչու են մարդիկ մեկ մոմի համար վճարում 60դրամ, չէ որ մի քանի տարի առաջ այն ընդամենը 20 դրամ էր: Շատերը մեղադրում են ղեկավարությանը, սակայն եկեղեցին առանձին իր գումարն է աշխատում, ինչու պետքա քահանան տաքսիով տուն գնա, այլ ոչ թե անձնական ջիպով: Քանի դեռ մոմը 20 դրամ էր ջիպի գումարը չէր հավաքվում, դե հիմա արդեն 60 դրամ է, երևի Գերմանիաից ինչ որ նոր մոդելի մեքենա է գալիս արդեն:
Երբ նայում եմ Քրիստոսին նվիրված ֆիլմերից, հաճախ եմ հիշում այն դրվագը, երբ Հիսուսն բարկացավ երբ տեսավ որ Աստծո տաճարի դիմաց մարդիկ առևտուր են անում: Նույն վիճակը ներկայումս Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին է գտնվում, մարդիկ աստիճանների վրա առևտուր են անում, իսկ ինչի եկեղեցին չի բարկանում դրա վրա: Ինչու բարկանա երբ դրանից գումարի բաժին ունի ստանալու: Մարդիկ վաճառվել են: Այո, մարդիկ հիմա փողի համար պատրաստ են ամեն ինչի:
Մի անգամ մեր հարևանը մի բան պատմեց, երթուղային տաքսի էր նստել: Վարորդի հետ ինչ որ մեկը զրուցում էր, դե վարորդն էլ բողոքում էր աշխատավարձի ուշացնելուց ու քիչ գումարից, պատմում էր, որ այնքան նեղված էր այդ մարդը, որ ասաց, << չէ երևի գնամ քահանա աշխատեմ, համ ձեռքս կպաչեն համ փող կտան>>: 
Երևի այսքանով ավարտեմ իմ խոսքերը, ու բոլոր մեր Երևանի գեյերին մաղթեմ համբերություն, երկաթե նյարդեր և հակաթույն թույների համար:
Просмотров: 1748 | Добавил: Gayline | Рейтинг: 4.2/4
Всего комментариев: 2
1 Սևակ  
1
Ողջույն: Շնորհակալ եմ կայքիդ համար:)
Իհարկե, ինչքան ակտիվ, այնքան լավ:

Առաջարկում եմ քեզ ընկերանալ ֆեյսբուքում, գտիր ինձ էնտեղ. Sevak Kirakosyan (Հայաստան): Հիմա փրոֆայլիս նկարի վրա Սաքինե Աշտիանիի նկարն ա դրած (Իրանի էն կինը, ում ուզում են քարկոծեն):

Հատկապես տեղեկատվության ու օգնության առումով կարող եմ քեզ շատ խորհուրդներ տալ, ու եթե ինքդ գեյ ես կամ գեյ ազգական/բարեկամ/ծանոթ ունես, ով խնդիրներ ունի ու բախվում է անհանդուրժողականության, նույնպես կարող եմ խորհուրդներ տալ ու լինել լավ ապավեն:
Հուոսվ եմ կտեսնվենք:)
Ցտեսություն:


2 Gayline  
0
Շատ շնորհակալ եմ ամեն ինչի համար, Սևակ ջան եթե ցանականում ես ծանոթանալ ինձ հետ, ուղակի գրի մաիլիս www.arsenchok@mail.ru
սիրով կպատասխանեմ: Կսպասեմ, քեզ ամենալավն ու բարին: happy happy happy

Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]

Форма входа

Поиск

Календарь

«  Октябрь 2010  »
ПнВтСрЧтПтСбВс
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Наш опрос

Оцените мой сайт
Всего ответов: 72

       MER ASHXARHY


  Ուշադրություն

Բոլոր այն անձիք ովքեր
ունեն հետաքրքիր գեյ
պատմություններ իրենց
և այլ մարդկանց հետ
կապված, ինչպես նաև
գեղեցիկ բանա-
ստեղծություներ,
ապա գրեք կայքում
հյուրերի բաժնում, կամ
ուղարկեք
www.arsenchok@mail.ru
հասցեին: Դրանք
անպայման տեղ
կհատկացվեն կայքում:

                Սիրով Gay Line








Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0