*GAY*    *LINE*Пятница, 03.05.2024, 02:56

Приветствую Вас Гость | RSS | Главная | | Регистрация | Вход

Главная » 2011 » Февраль » 18 » Հարսնացուն Հյուսիսից
23:47
Հարսնացուն Հյուսիսից
Հարսնացուն Հյուսիսից

Բոլորս արդեն շատ լավ տեղյակ ենք և իհարկե բոլորս լսել և տեսել ենք այնպիսի տղաների` տրանսվեստիտների, որոնք հագնում են կանանց հագուստներ և դրսևորվում ինչպես կին: Նրանց առհասարակ չենք կարող մատնացույց անել փողոցում, ասել, որ նա կամ այն մյուսը այդպիսին է, քանի որ նրանց կատարյալ գեղեցկությունը քողարկում է այդ ամենը, և թույլ չի տալիս տեսնել իրականը: Եթե փողոցում կանգնեցնես 10 աղջիկ, որոնցից 3 ը լինեն տրանսգենդեր, և հարցնես ցանկացած տղամարդու, թե նրանց միջից ով է տղա, ապա ցանկացած տղամարդ միանշանակ կպատասխանի որ բոլորն էլ աղջիկ են, քանի որ նրանք ոչնչով չեն տարբերվում աղջիկներից, այլ ավելին, նրանք ավելի գեղեցիկ ու կանացի են քան աղջիկները:
Վերջին ժամանակներս կատարվեց մի զարմանալի իրադարձություն:
Իհարկե նախքան այս պատմությունը ներկայացնելը ներողություն եմ խնդրում փեսացուից այս պատմությունը հանրությանը ներկայացնելու համար:
Այս դեպքը կատարվեց Երևանում վերջին մի քանի ամսվա ընթացքում: Երևանցի տղան սիրահարվել էր մի աղջկա: Սիրահարվել էր այնքան, որ խելագարի նման հետևում էր նրան օր ու գիշեր, մեքենայով հետևում էր նրա ամեն մի քայլը: Տղան լուրջ սիրահարվել էր: Սակայն աղջիկը նրան ուշադրություն չէր դարձնում և ամեն անգամ, երբ նա ցանկանում էր խոսել նրա հետ, նա վանում էր տղային և ասում, որ մեր մեջ ոչինչ լինել չի կարող: Սակայն տղան չէր ուզում լսել ոչ մի խոսք, և միայն ցանկանում էր ամուսնանալ նրա հետ: Մի օր տղան ամուսնության առաջարկություն արեց աղջկան, սակայն աղջիկը մերժեց: Տղան խելագարված այլևս չգիտեր ինչ անել: Դրանից մոտ 3 օր հետո տղան պայմանավորվեց ընկերոջ հետ, որ պետք է փախցնեն աղջկան: Նրանք որոշեցին դիմեն հայկական ավանդական ձևին: Երեք օր անց, երբ աղջիկը դուրս է գալիս համալսարանից, նրան փախցնում են` նստեցնում մեքենան և տանում սկեսուրի և սկեսրայրի տուն: Աղջիկը մեքենայի մեջ անգամ գոռում է, որ սխալ է անում, բայց տղան չի լսում նրան և անընդհատ կրկնում է, որ գժի նման սիրում է: Տղայի ծնողները արդեն տեղյակ են լինում ամեն ինչին և հավանություն են տալիս տղայի այդ քայլերին: Նրանք արդեն ամբողջ ընտանիքով որոշում են կազմակերպել նրանց հարսանիքը. խոսում է սկեսուրը, ավելի գործնական հաշվարկներ է անում սկեսրայրը, տղան համաձայնում է, իսկ աղջիկը միայն լռում է ու բոլորից գաղտնի արտասվում: Հենց այդ երեկո տղան պարզում է, որ իր հարսնացուն ոչ թե աղջիկ է այլ տղա: Հաջորդ առավոտ հարսնացուն վերադառնում է տուն, իսկ այդ ամբողջ պատմությունը բամբասկոտ հարևանների շնորհիվ բերանից բերան փախանցվելով հայտնի է դառնում բոլորին և դրանից հետո տղան մնում է ամուրի. համենայն դեպս մինչև այսօր արդեն 2 աղջիկ մերժել է նրան իմանալով այդ ամբողջ պատմությունը:


Սիրով և զարմանքով Ձեզ համար պատրաստեց GayLine _ ը

Просмотров: 1116 | Добавил: Gayline | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]

Форма входа

Поиск

Календарь

«  Февраль 2011  »
ПнВтСрЧтПтСбВс
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28

Наш опрос

Оцените мой сайт
Всего ответов: 72

       MER ASHXARHY


  Ուշադրություն

Բոլոր այն անձիք ովքեր
ունեն հետաքրքիր գեյ
պատմություններ իրենց
և այլ մարդկանց հետ
կապված, ինչպես նաև
գեղեցիկ բանա-
ստեղծություներ,
ապա գրեք կայքում
հյուրերի բաժնում, կամ
ուղարկեք
www.arsenchok@mail.ru
հասցեին: Դրանք
անպայման տեղ
կհատկացվեն կայքում:

                Սիրով Gay Line








Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0