*GAY*    *LINE*Понедельник, 25.11.2024, 09:39

Приветствую Вас Гость | RSS | Главная | | Регистрация | Вход

Главная » 2010 » Апрель » 24 » Հիսուսը Սիրում է Գեյերին
01:09
Հիսուսը Սիրում է Գեյերին

Հիսուսը
 Սիրում է
Գեյերին


Հիսուսը սիրում է գեյերին, Հիսուսը սիրում է
տրանսսեքսուալներին, Հիսուսը սիրում է անմեղին
ու մեղավորին, Հիսուսը սիրում է անարժանին ու
արժանիին, Հիսուսը սիրում է ԲՈԼՈՐԻՆ:

Ցավո՜ք, բայց որոշ հոգևորականներ ցածրացնում են
նրան, նրա փոխարեն որոշում, նրա անունից դատում ու
ստիպում, որ մարդիկ ետ կանգնեն իրենց հավատքից,
 ստիպում որ ՄԵՆՔ կորցնենք հավատը: Ու մարդիկ լսում
են նրանց: Ես քահանա չեմ, բայց ասում եմ ձեզ, որ Աստված
բոլորիս հավասար է սիրում: Աստված այնքան մեծահոգի
գտնվեց, որ հարամ չի անում իր տված կյանքը՝ նա դրանից
հետո է պատժում: Ու ոչ ոքի, լինի դա քահանա, թե
մարդասպան, իրավունք չի տրվել դատել: Ես, իհարկե, հիմա
կարող էի հիշեցնել, թե ինչով է զբաղվել ու զբաղվում եկեղեցին,
պատմել, թե ինչու են մեր հոգևորականներն այդքան հարուստ,
բայց չեմ անի դա: Ո՞վ գիտի, գուցե Աստված բարեհաճ է
նրանց հանդեպ ու ամեն ինչով ապահովում է: Այս պոստի
 թեման քաղաքականությունը չէ:


Ռադիո հայի եթերում ամսի 4-ին հեռարձակվել է մի
հաղորդում, որի հյուրերից է եղել քահանա Տեր Ղազար
Պետրոսյանը:
Հաղորդման ընթացքում քննարկվել է
նույնասեռականության թեման
, որի ժամանակ քահանան
չի մոռացել հիշեցնել, թե ինչ պղծություն է դա ու
ավելացնել, որ նախկինում նույնասեռականներին քարկոծում էին:
Քահանան, հավանաբար, մոռացել էր, որ նախկինում քարկոծում
էին նաև պոռնիկներին, ինչը Հիսուսն արգելեց անել:
 Չեմ պատրաստվում նույնասեռականներին վերաբերվող կայքերում
տարածված ձևով մերժել Աստվածաշնչյան ինչ-ինչ կետեր:
 ՈՉ: Աստվածաշնչում հանդիպում են տողեր, որոնք խոսում են
նույնասեռականության դեմ: Այդ առումով քահանան չի սխալվում:
Բայց եկենք հիշենք, թե էլ ինչ էր մերժում Աստվածաշունը: Հին
կտակարանը արգելում էր խոզի միս ուտել, աստղագիտություն
ուսումնասիրել, աշխատել շաբաթ օրը և այլն:
Սակայն
բոլորս էլ գիտենք, որ Հիսուսն ինքը իր աշակերտներին
թույլատրեց խախտել շաբաթը: Ավելին, նոր կտակարանը հանեց
նաև այլ «արգելքներ» որը դնում էր հինը: Ինչո՞ւ: Ո՞վ իրավունք
ուներ: Ասեմ՝ այդ իրավունքն իրեն վերապահեց եկեղեցին:
Նա իր կայֆերով դնում ու հանում է արգելքները: Ինչո՞ւ է եկեղեցին
ապականում Աստծո շնչով գրված գիրքը: Ասեմ՝ այդ արգելքները
համարվել են ոչ ակտուալ ու անիմաստ: Իսկ գիտությունը վաղուց
արդեն բացատրում է նաև նույնասեռականության պատճառները:
 Մի՞թե ժամանակը չէ հանել նաև այդ «արգելքը», մյուսների պես
դուրս շպրտել սուրբ գրքից: Կամ հետ բերել նաև մյուս հանվածները,
որպեսզի ամեն ինչ Աստծո «ասածով» լինի:


Քրիստոնեության հիմնական կերպարը Հիսուս Քրիստոսն է, չէ՞:
 Իսկ փորձեք Նոր Կտակարանում գտնել մի տող, որտեղ
հենց ինքը՝ Հիսուսը խոսում է նույնասեռականության
 մասին: Կրկնում եմ՝ ՀԻՍՈՒՍԸ, ոչ թե ինչ-որ առաքյալ:

Նա ոչինչ չի ասել: Չի ասել, քանի որ բոլորին հավասար էր
սիրում ու հասկանում: Ինձ ընդհանրապես չի հետաքրքրում,
թե ինչ էն էնտեղ ասել առաքյալները, թեկուզ մի քանի
անգամ կարդացել եմ Նոր Կտակարանը ու մեծ մասամբ լավ
հիշում եմ: Չի հետաքրքրում, քանի որ նրանց կարծիքը ունի
նույնքան արժեք, ինչքան քոնը՝ ընթերցող: Նրանցից յուրաքանչյուրը
քո ու իմ նման մի մարդ էր, որն ընդամենն իր կարծիքն էր
արտահայտում: Հավելեմ նաև, որ եկեղեցին ինքն է ընտրել, թե
ավետարաններից որը պիտի ներառվի Նոր Կտակարանում ու
այստեղ էլ իր սև գործն արել է՝ հավանաբար, հանելով այն
ամենն, ինչ չի դզել: Դա թողնենք:


Ես չեմ պատրաստվում կենտրոնանալ եկեղեցու դեմ,
 քրիստոնեության դեմ: Ավելին, ես՝ ինձ քրիստոնյա
չհամարելով,  վկայակոչում եմ բոլոր հայ
նույնասեռականներին չհեռանալ քրիստոնեությունից,
եթե դավանում են այն, շարունակել արժանապատիվ
կյանք վարել, չվնասել դիմացինին ու հիշել, որ Հիսուս
սիրում է յուրաքանչյուրիս
ու ոչ մի քահանա չի կարող
զրկել մեզ նրա սիրուց: «Եթե միասեռական ես, ուրեմն
դավաճանում ես կրոնդ», եթերից ասել է քահանա Տեր
Ղազար Պետրոսյանը: Եթե նույնասեռական ես, ուրեմն չես
կարող չլինել նույնասեռական: Այդ դեպքում քահանան ուղիղ
կերպով կոչ է արել դավանել այլ կրոն, իսկապես դավաճանել
քրիստոնեությունը: Բայց ես ասում եմ ձեզ՝ դու դավաճանում ես
 քո կրոնը, եթե կորցնում ես հավատդ քո Աստծո հանդեպ,
եթե համարում ես, որ քո Աստված վատն է ու անարդար է
քո հանդեպ: Հենց դրան է փորձել հասնել քահանան՝ չթողնենք ն
րան: Նա չարի անունից էր խոսում: Հավատարիմ մնանք
մեր կրոնին ու հիշենք, որ «երկնքում» մեզ սիրում են՝ յուրաքանչյուրիս:
Աստված դեսպոտ չէ, Աստված սադիստ չէ: Նա բարեգութ է,
նա ներող է, նա հասկանում է յուրաքանչյուրին: Ու հենց դրա
համար է պետք սիրել նրան, ոչ թե վախենալով դժոխքի կրակներից:
Մեր քահանաներին էլ հուշեմ, որ կրոնը պիտի ՍԻՐՈ
միջոցով քարոզել, ոչ թե վախեցնելու
: Հենց դրա համար են
այսօր աղանդները հոշոտում եկեղեցին: Նրանք տալիս են
այն, ինչ մեր շատ ու շատ հոգևորականներ չեն կարողանում տալ:


Ի հավելում ասվածին. ՆՈՒՅՆԱՍԵՌԱԿԱՆՈՒԹՅԱՆ ու
ՀԱՄԱՍԵՌԱՄՈԼՈՒԹՅԱՆ տարբերությունը ՄՈԼ արմատի
մեջ է: Եթե, օրինակ, ես մտնեմ երթուղային ու սկսեմ
մինետ առաջարկել բոլոր տղամարդկանց՝ ՀԱՄԱՍԵՌԱՄՈԼ կ
լինեմ, իսկ եթե ուղղակի ինձ հետաքրքրեն տղամարդիկ,
տղամարդկանց սիրեմ, նախընտրեմ՝ ՆՈՒՅՆԱՍԵՌԱԿԱՆ:
 Եղեք հավատացյալ, ոչ թե ՀԱՎԱՏԱՄՈԼ: Ողջախոհությունը
 կարևոր է ամենուր...


From Dorian page.
Просмотров: 1281 | Добавил: Gayline | Рейтинг: 3.7/3
Всего комментариев: 12
1 Քրիստոնյա  
-1
Այ ոչ ողջամիտ մարդ, ես բանադրում եմ քեզ բացահայտորեն, ինձ հետաքրիր ա թե դու քանի՞ տարեկան ես ու քանի գլուխ ունես, որ քննադատում ես դարեդար եկած եկեղեցու արարքները: Քո նման հավից դուրս եկած թազա վառեկներն են ապականում Հայ առաքելական սուրբ եկեղեցին: Աստված ասել է ու մեծ պատգամը տվել . <Աճեցեք, բազմացեք, երկիրը լցրեք և տիրեցեք դրան>: Էտ սու ոնց ես տղամարդու հետ բազմանալուու երկիրը լցնելու՞

2 Gayline  
0
Հետաքրքիր է այսպիսի քրիստոնյա, ավանդապաշտ, սակայն վիրավորանքների հանրագիտարան: biggrin biggrin biggrin

3 Քրիստոնյա  
-1
Դուք տեղ չեք թողնում, որ մարդ ապրի Քրիստոնյավայել, լկտիությունը տիրում է ամենուրեք, ամաչեք Աստծու դատաստանից, ինչպե՞ս եք նայելու Աստծու աչքերին, երբ գա ձեր օրը: Աստված ասում է <Տղամարդը տղամարդու հետ եթե որպես կին պառկի, պղծություն պիտի արած լինի>: Ուրեմն դու պիղծ ես

4 Քրիստոնյա  
-1
Եթե դու համաձայն ես, որ Աստվածաշնչում խոսվում է համասեռամոլության (կամ, թե դու ես ասում միասեռականության) մասին, ապա ինչու ե՞ս այլևայլ պատճառներ ման գալսի քեզ և այդ պղծությունը արդարացնելու՞՞՞՞՞՞՞՞՞՞՞՞՞՞՞

5 Gayline  
0
Աստված ասում է սիրեք բոլորին, սիրեք միմյանց, իսկ Աստվածաշունչը մարդկանց ձեռքով է գրված, Աստված չի գրել այն, ու մարդիկ գրել են այն ինչը իրենց համար հարմար է եղել: Դե ուրեմն եկենք քննադատեք այն, որ աղջիկները շալվար են հագնում, ինչու չեք քննադատում??? wink

6 Քրիստոնյա  
-1
Իսկ եթե Ատվածաշունչը գրված է մարդու ձեռքով, ապա էլ ինչու՞ ես հավատում Աստծու ասածին, կամ թե ինչու ես ասում <Աստված ասում է սիրեք բոլորին, սիրեք միմյանց,> էտ Աստվածաշնչից չի որ կարգախոս ես դարձրել հը՞: Իսկ աղջիկների շալվարը չենք դատապարտում, որովհետև Ավետարանի բառի հավատքը չի այլ իմաստի, այսինքն այ էդ քո նշածը վերաբերում է Լեսբոսներին: Չնայած Ավետարանը այնքան ճիշտ է գրված, որ բաներ կան ուղիղ իմաստով ճակատիտ ասում են:

7 Gayline  
0
Ատեք մեզ, դրանով Աստծու սիրուն կարժանանաք:

8 Քրիստոնյա  
-1
Լսիր անառողջ բանավիճող ես հասկանում եմ, որ այլևս անիմաստ է իմ, այսինքն ոչ թե իմ (որովհետև ես ով եմ, ընդամենը ճշմարիտը քարոզող), այլ բացարձակ ճշմարտության դեմ: Իսկ հիմա ես քեզ ուղղակի խնդրում եմ հանիր այս հոդվածը այս կայքից, որովհետև դու ոչ մի Իրավունք չունես նման հայտարարություն անելու: Ի միջի այլոց ասեմ քեզ, այս քո հայտարարությունը կարող է քեզ դատարանի դուռը հասցնել, գիտե՞ս: Ես ամենևին չեմ վախեցնում, ուղղակի սիրուն ձևով ասում եմ, հանի այս անիմաստ ու գիտական, աստվածաբանական, հոգևոր ոչ մի հիմնավորում չունեցող հոդվածը: Ես կայցելեմ վաղը տեսնելու հանած է թե ոչ:

9 Նույնասեռական  
1
Այո, Հիսուսը սիրում է գեյերին. երբ ամբոխը քարկոծում էր պոռնիկ Մագդաղենացուն, Քրիստոսը նրանց չմիացավ, այլ ասաց՝ ով անմեղ է, թող առաջինը քարկոծի. Քրիստոսը չասաց՝ դու պոռնիկ ես, ու չե՛ս արժանանալու Հորս արքայությանը, ինչպես որ Պողոսն է անում՝ դրանով իսկ հակասելով Քրիստոսին, հակառակը՝ նա վեր բարձրացրեց Մարիային, նրան օգնեց:
Իսկ մեր դեպքում մենք խոսում ենք նույնասեռականների մասին, որոնք ոչ մի պիղծ բան էլ չեն անում (խոսքը արվամոլների, տղամարդ մարմնավաճառների, սոդոմականների մասին չէ, այլ նույնասեռականների, որոնք սիրում են միմյանց՝ առանց նույնասեռականություն քարոզելու կամ այլասեռություն տարածելու և չեն վնասում ոչ ոքի), ուստի Քրիստոսը մեզ էլ հաստատ կփրկեր «Քրիստոնյաների» հարձակումներից ու «բացահայտ բանադրումներից», ինչպես ինքն է գրում: Քրիստոսը սեր է, սեր, սեր...
«Վայոմեր Էլոհիմ Եհի Օր, վայեհի Օր» (Եվ Աստված ասաց «Լույս լինի», և «Լույս եղավ»): Լո՛ւյս լինի բոլորիս ներսում ու դրսում, իսկ ով ապրում է խավարի մեջ ու ատելություն տարածում, նա խավարի որդի է, թո՛ղ որ խավարը նահանջի, ու լինի լույս ու Սեր:

10 Հակոբ Մուրադյան  
-1
Գիտես ինչ, Աստված բոլորին է սիրում, բայց մեղքի վարձքը մահն է։ Երնեկ քո ծնողները քո նման մտածեին, տեսնեմ որտեղի՞ց այսքան բանը կգրեիր։ Բացիր Հռոմեացիներին 1-ին գլուխը։ Ահա Աստծո կամքը։ Եվս մեկ տեղ քեզ համար. 1-ին Կորնթացիներին 6։9 ՙՉգիտե՞ք, որ անիրավներն Աստծո արքայությունը չեն ժառանգում։ ՄԻ ԽԱԲՎԵՔ, ոչ պոռնիկները, ոչ կառապաշտները, ոչ շնացողները, ոչ ԻԳԱՑՈՂՆԵՐԸ (կին համասեռամոլները), ոչ ԱՐՎԱՄՈԼՆԵՐԸ (տղամարդ համասեռամոլները) ոչ գողերը, ոչ ագահները, ոչ հարբեցողները, ոչ բամբասողները, ոչ հափշտակողները, Աստծո Արքայությունը չպիտի ժառանգեն՚։ Ահա Աստծո կամքը։ Ապաշխարություն չի նշանակում գրանցվել սրբերի ակումբում, այլ հրաժարվել մեղքից։ Դու չես հրաժարվում մեղքից։ Ինչքան ուզում ես խաբիր քեզ, ինչ ուզում ես, ասա։ Մենք կանգնելու ենք Աստծո առջև և պատասխան ենք տալու մեր կյանքի համար ըստ Աստծո Խոսքի, ոչ թե մեր կարծիքների։ Մի խաբվիր։

11 Հակոբ Մուրադյան  
-1
Կարող ես մտնել ֆեյսբուք, գտնել ինձ, մենք կշփվենք այդտեղ։ Ես չեմ մեղադրում քեզ։ Ես պարզապես գիտեմ ճշմարտությունը։ Դու չպետք է արդարանաս։ Դու պետք է հրաժարվես և ապաշխարես։ Աստված չխնայեց Իր Միածին Որդուն՝ մեղքը դատապարտելու համար։ Մի խաբվիր։ Աստված ատում է մեղքը։ Հայտնություն 22։15-ում շները հենց համասեռամոլներն են։ Մի խաբվիր։

12 Gayline  
0
Եթե մարդը սիրում է կնոջը, տղամարդու կամ կենդանու կամ անգամ առարկայի, ապա դա մեղք չէ, քանի որ այն ինչ բխում է սրտից, դա Աստծո տված մաքրության շունչն է: Շատ հանգիստ կարող եմ ներկայացնել բազում մարդկանց, ովքեր գալիս են եկեղեցի, աղոթում, եկեղեցուց դուրս գալիս ու սկսում հայհոյել մարդկանց:
Իսկ ինչ վերաբերվում է ընդհանրապես այս թեմային, ապա այն չի հանվելու կայքից, և երկրորդ` ամեն մարդ թող ապրի իր կյանքով, եթե չի կարողանում սիրել մյուսներին, ապա թող տապակվի ինքն իրենով: Մի դատեք որ չդատվեք, թող Աստված որոշի, քահանան անգամ իրավունք չունի դատելու մարդկանց, ու ասի սխալ է թե ճիշտ: Դուք ավելի լավ կլինի խոսեք այն մարդկանց մասին, ովքեր եկեղեցական են, սակայն իրենց լկտի վարվելակերպով արդեն բամբասանքի առարկա են դառնում: Իսկ ինչ վերաբերվում է Նույնասեռականին, ուղղակի կասեմ հրաշալի ու շատ գրագետ անձնավորություն, շնորհակալություն: wink wink wink

Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]

Форма входа

Поиск

Календарь

«  Апрель 2010  »
ПнВтСрЧтПтСбВс
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930

Наш опрос

Оцените мой сайт
Всего ответов: 72

       MER ASHXARHY


  Ուշադրություն

Բոլոր այն անձիք ովքեր
ունեն հետաքրքիր գեյ
պատմություններ իրենց
և այլ մարդկանց հետ
կապված, ինչպես նաև
գեղեցիկ բանա-
ստեղծություներ,
ապա գրեք կայքում
հյուրերի բաժնում, կամ
ուղարկեք
www.arsenchok@mail.ru
հասցեին: Դրանք
անպայման տեղ
կհատկացվեն կայքում:

                Սիրով Gay Line








Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0