*GAY*    *LINE*Пятница, 17.05.2024, 15:47

Приветствую Вас Гость | RSS | Главная | | Регистрация | Вход

Главная » 2010 » Май » 11 » Հռոմ
23:58
Հռոմ

Միասեռականների մասին Հռոմի պապի խոսքերը միանշանակ չեն ընկալվել

24.12.2008
Հռոմի պապը Բենեդիկտոս 16-րդը երեկ հայտարարել է, թե մարդկությանը միասեռական վարքագծից փրկելը նույնքան կարեւոր նշանակություն ունի, որքան շրջակա միջավայրի պաշտպանությանը:

BBC-ի փոխանցմամբ` Բենեդիկտոս 16-րդը, մասնավորապես, ասել է. - «Եկեղեցին մարդկային բնությունը բաժանում է տղամարդու, կամ կնոջ, եւ կոչ է անում հարգել այս կարգը: Սա բխում է Արարչի հանդեպ տածած հավատից»: Տղամարդու եւ կնոջ միջեւ տարբերություն չդնելու դեպքում, կարծիք է հայտնել Հռոմի պապը, մարդկային ռասան կարող է կործանման գնալ:

Մարդկային բնությունը պաշտպանության կարիք ունի, այնպես, ինչպես պաշտպանության կարիք ունի բնությունը` մերձարեւադարձային անտառները:

Հռոմի պապի խոսքերը քննադատության են արժանացել եվրոպական քաղաքական գործիչների, իրավապաշտպանների եւ միասեռականների կազմակերպությունների կողմից: Բենեդիկտոս 16-րդին մեղադրում են միասեռականների նկատմամբ ատելություն սերմանելու եւ միասեռական ամուսնությունների դեմ արտահայտվելու մեջ:
Իսկը բիձուկն է:
Просмотров: 1207 | Добавил: Gayline | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 41
1 Gayline  
0
Թե Էս ժամկետը անցած բիձուկի կարծիքը ովա հարցնում:

2 ՊԱՅԾԱՌաՏԵՍ  
0
Էդ «ժամկետը անցած բիձուկի» կարծիքը որպես Աստծոց ուղարկված սրբություն ընդունում են միլիոնավոր կաթոլիկներ... ուղղակի, մարդկային պատմության ամենածիծաղելի ու աբսուրդ զավեշտներից է, որը ցավոք օրինաչափական է. Աշխարհի ամենասուրբ համարվող մարդիկ իրականում ամենաստորներն են լինում երբեմն. առաջինները՝ վերջինը և վերջինները՝ առաջինը:

Այս պապիկը դեռևս միջնադարյան մտածելակերպի կրող է. մարդու բնությունը պահանջում է պաշտպանություն. նույն հաջողությամբ էին այդ պաշտպանությունն ապահովում Հիտլերն իր ազգի համար և Համիդներն ու Էնվերներաջեմալաթալեաթները՝ իրենց ազգի համար!!!!


3 ծիծաղ  
0
Եթե չկարդաք, գոնե նկարները նայեք՝ թեմայով ա ու շատ կայֆն են:)))

http://uncyclopedia.wikia.com/wiki/The_Pope


4 Քրիստոնյա  
0
Լսեք այ ծիծաղելիներ, խելապակասներ, ժամկետն անցածները կարող եմ ասել, որ դուք եք ձեր ճղճիմ խոսքերով: Ինչպես կարող ք նմանակերպ արտահայտվել Հռոմի Պապի` կաթոլիկներ առաջնորդի հանդեպ: Եթե մեր Վեհապառն `լ նման բան ասեր, բանադրելու էիք նրան հա՞՞՞՞՞՞

5 Gayline  
0
Նա, ով քարոզում է ատելություն, ապա նրան կարելի է այդպես համարել, վեհափառ գոնե մտքերը լինի, ոչ թե ածականը: surprised

6 Նույնասեռական  
0
Իհարկե: Եթե մարդու մականունն է միայն «վեհափառ» և դու, Քրիստոնյա, կուրորեն հետևելու ես նրա ամեն մի խոսքին ու հրամանին, մեզնից ո՞վ է խելապակասը: Եթե վեհափառդ կոչ անի հալածել մահմեդականներին, նույնասեռականներին, սևամորթներին, հեթանոսներին, և ցանկացած այլ տեսակի փոքրամասնության (կամ մեծամասնության), ապա... էլ ի՞նչ վեհափառության մասին կարող է խոսք լինել:

7 Քրիստոնյա  
0
Վեհապառը <խելամիտներ> այպիսի բան չի հրամայում, որ օրենքից դուրս է (իսկ Օրենքը գրվածքն է): Կարծես թե ձեզ պիտի բացատրվի նաև հայոց լեզու, որ մականունն ու կոչումը տարբեր երևույթներ են: Ես խոսում եմ բացահայտ և չեմ թաքցնում այն ինչ իմ սրտից է գալիս:
Աստծո դատաստանից վախ կա՞

8 Gayline  
0
Շատ պարզ երևում է, որ դուք անգամ օրենքներից եք հեռու, օրենքը պաշտպանում է մեզ, իսկ եթե ատում եք մեզ, ապա ատեք, Աստված կգնահատի ձեր ատելությունը:

9 Gayline  
0
happy happy happy Bravo Nuynaserakanin!!! happy happy happy

10 Նույնասեռական  
0
Աստված... դու ճանաչո՞ւմ ես Աստծոն, Քրիստոնյա: Լավ է, որ բացահայտ ես խոսում, բայց բացահայտ խոսել չի նշանակում անարգել զրուցակիցներիդ: Կոչումը կարող է զուտ մականվան արժեք ունենալ՝ կախված նրանից, թե այդ կոչումը կրողն իրեն ինչպես է դրսևորում: Աստծո դատաստան... թե դու հավատում ես ու երկրպագում մի դաժան Աստծո, ով դատաստան է տեսնելու բոլորի հետ, իհարկե նրանից կվախենաս: Հենց էդ վախի զգացումով է, որ կրոնը հաճախ կառավարում ու չարաշահում է մարդկանց, ոչ միայն քրիստոնեությունը, այլև այլ կրոններ:

Վախը մարդուն բնորոշ էմոցիաներից մեկն է: Բոլորս էլ վախենում ենք, ուղղակի տարբեր բաներից: Քրիստոնյաների համար, երևի, Ահեղ Դատաստանի նկատմամբ մեծ վախ կա: Ինձ մոտ՝ չկա: Սակայն Աստվածավախություն ունեմ (չափավոր):


11 Քրիստոնյա  
0
Հմմմ Աստվածավախությունը պետք է դրսևորվի Աստծու խոսքերից վախենա;ու մեջ: Պողոս առաքյալն ասում է. <Հպարտացեք, որ դուք պատվաստվել եք կտրված ճյուղերի վրա, բայց վախեցեք, քանի որ ինչպես Աստված կտրեց բնական ճյուղերն, այնպես էլ կկտրի պատվաստածներն>: Այդ ո՞ր օրենքն է պաշտպանում Քեզ ԳԱՅԼԱՅՆ, եթե դժվար չէխնդրում եմ բեր գեթ մեկ օրենք Քրիստոնեական, որը պաշտպանում է հըամասեռամոլներին ու ՀԵՆՑ ՆՐԱՆՑ ՄԱՍԻՆ Է և ոչ թե ընդհանրական օրենք է: Սպասում եմ
Աստված միևնույն ժամանակ և մեծահոգի է և խիստ: Բայց ոչ երբեք չար:

ՀԳ սպասում եմ օրենքների օրինակներին


12 Gayline  
0
Սիրելի Քրիստոնյա, անիմաստ է այլևս շարունակել ձեզ հետ շփվելը, հասկացողը հասկանում է, չհասկացողը չի հասկանում: Ատեք մեզ, դրանով Աստված իր Դրախտում ձեզ տեղ կհատկացնի:

13 Նույնասեռական  
0
Աստծո խոսքերից, կարծում եմ, պետք է ոչ թե վախենալ, այլ դրանք ընկալել և հետևել: Նույն հաջողությամբ, հետևելով մի շարք օրենքների, հայրը կարող է իր դստերը ստրկության վաճառել, մարդիկ խոզ չպետք է ուտեն, ինչպես և խեցգետին, շաբատ օրերն աշխատողները պետք է մահվան տրվեն, ինչպես և բաժանված ամուսնինները պետք է մեռցվեն, եթե կինը միջամտում է երկու տղամարդկանց կռվի մեջ, նրա ձեռքը պետք է կտրել... ... ... և շատ օրենքներ... ... ... արդյո՞ք սրանք Աստծո Օրենքներն են, թե՞ մարդկանց: Հետևե՞նք սրանց, թե՞ չէ:
Իսկ օրենքների վերաբերյալ, իրոք, այդպիսիք կան: Երբ խոսքը վերաբերվում է ԲՈԼՈՐԻՆ (սահմանադրության մեջ), մենքել ենք էդ բոլորի մեջ մտնում: Բացի դրանից, վերջերս Եվրոխորհրդի կողմից ընդունվել էր մի ռեզոլյուցիա՝ ի պաշտպանություն սեռական փոքրամասնությունների: Եվ սա եզակի դեպք էր, երբ Հայաստանի ու Ադրբեջանի ներկայացուցիչները եկել էին ընդհանուր հայտարարի՝ երկուսն էլ քվեարկելով դեմ (սակայն ձայների մեծամասնությամբ այդ ռեզոլյուցիան ընդունվեց):

14 Նույնասեռական  
0
Աստված չար չէ՞: Ամենն այս աշխարհում Աստծո՞ց չէ, որ գալիս է: ԱՄԵՆ ԻՆՉ: Հրեշտակները, որ արարվել էին, Աստծո՞ց չէ, որ արարվել էին: Լյուցիֆեր հրեշտակը Աստծո արարած արարածը չէ՞ր, որ հետո հրեշտակների մի խմբի հետ ապստամբեց Աստծո դեմ:

Եթե ամեն ինչ Աստծոց է գալիս, ապա չարնել էր ամփոփված Աստծո մեջ. ավելին՝ չլիներ արարչություն, չէր լինի չար, որովհետև դա Աստծո միջից դուրս չէր գա: Եթե այս դատողություններս ճիշտ են, ապա չարից խուսափելու միակ ձևը արարչությունից խուսափելն էր: Հետաքրքիր կլինի լսել Քրիստոնյայի կարծիքը:


15 Քրիստոնյա  
0
Նախ ասեմ, որ Քրիստոնյան իր հարցի պատասխանը չգտավ և ոչ մեկիդ ասածի մեջ, ոչ մի օրենքի օրինակ (խոսքս ոչ թե ԵՄ այլ Աստվածային օրենքի մասին է): Ասեմ քեզ, քո ասած այդ Լյուցիֆերը, որն ապստաբեց մի շարք հրեշտակների հետ, գիտես ինչու՞, որովհետև Աստված իր արարածներին տվել է սեփական միտք ու դատողություն, սակայն միևնույն ժամանակ տվել է օրենքներ ասելով, որ պետք է պահել դրանք, բայց ամենևին էլ չի ստիպում պահել, եթե չես ուզում մի պահի, բայց հիշի, որ կգա օրը պատասխան կտաս քո ՉՊԱՀԵԼՈՒ համար: Սա է արարչագործության մեխը, սեփական միտք, որն օգտագործվում է կամովի, բայց զգուշացվում է հետևանքների մասին:
Ես զգում եմ, որ անիմաստ է բանավիճել այն մարդկանց հետ, որոնք չեն ընդունում ճշմարտությունը, գոնե ընդունեք, որ Աստված դատապարտում է գեյերին և ամաչեք ձեր այն մի հոդվածից ու հանեք դա:

16 Նույնասեռական  
0
Շուտով, հուսով եմ, դու կգտնես քո հարցի պատասխանը: Պետք է սկզբից ասեիր, որ խոսքն Աստվածային օրենքների մասին է: Հավանաբար այդ պատասխանը կլինի www.ourmine.wordpress.com կայքում: Ընդ որում՝ դրա մասին խոսում է ոչ թե առաքյալներից մեկը, այլ հենց ինքը՝ Քրիստոս: Ուղղակի հիմա չեմ ցանկանում նշել այդ տեղը, որ հետո կարդաս, թող հետոյի մնա՝ դեսերտ:)))
Ես էլ իմ հարցին մերժողական տոն չգտա քո պատասխանի մեջ. ասածդ սեփական միտքն ու դատողությունը իրենից է գալիս. մենք (ըստ քրիստոնեության) լինելով ընդամենը մարդ չենք կարող ինչ-որ բան ստեղծել ոչնչից. մենք չենք կարող արարել: Միայն Արարիչն է արարում: Ուստի մենք չէինք կարող չարիք արարել: Իր հրեշտակներն էլ իր արարածներն էին:

17 Նույնասեռական  
0
Աստված դատապարտում է գեյերի՞ն... այ քեզ նախադասություն... ես արդեն գրել եմ մի շարք օրենքների մասին (խոզի միս ուտել, շաբաթ օրն աշխատել, սեփական աղջկադ ստրկության վաճառել, և այլն) և հարց տվել՝ արդյո՞ք դու կարծում ես, որ դրանք Աստծո կողմից գրված օրենքներ են, որոնց պետք է հետևել, Քրիստոնյա:

18 Քրիստոնյա  
0
Իսկ դու քեզ հարց տվել ես որտե՞ղից են այդ օրենքները, կարող ես ասել այդ օրենքների աղբյուրը հը՞

19 Քրիստոնյա  
0
հմ կրկին գայ կայքի անուն և ոչ մի լուրջ պատասխան: Ասա խնդրեմ այն հատվածը, տուր ինձ այն լինքը, որով կարող եմ գտնել <Քրիստոսի պոսքեր գոյորի մասին>: Չնայած այդպիսիք չկան: Իսկ դու ինձ չես կերակրում, ես թույլ չեմ տա քեզ, վիրավորել, դեսերտը կուտես ինքդ, ինձ ասա սայտը, թե չկա այն

20 Նույնասեռական  
0
Այդ օրենքները, ողջ հարցն էլ հենց դրանում է, Բիբլիայից են: Ղեւտական 11:7խոզը, որը թէև կճղակաբաշխ է՝ կճղակներ ունի, բայց չի որոճում, ուրեﬓ նա ձեզ համար պիղծ է
11:9Ահա թէ ինչ պիտի ուտէք ջրերի մէջ եղած կենդանիներից. նրանք, որ ունեն լողակներ ու թեփուկ և ապրում են ջրերում, ծովերում և վտակներում։ 10Ջրերում, ծովերում ու վտակներում ապրող, բայց լողակներ ու թեփուկ չունեցող կենդանիներ ﬕ՛ կերէք, նոյնպէս և՝ այն կենդանիները, որ ջրերից են բխում և կամ կենդանի շունչ ունեն ջրերում, քանի որ դրանք պիղծ են և պիղծ կը լինեն ձեզ համար։
Այսպիսով, խոզ չի կարելի, խեցգետին չի կարելի, ինչպես և մի շարք այլ բաներ...

21 Նույնասեռական  
0
Ելք 21:7 Եթէ որևէ մէկն իր աղջկան որպէս աղախին վաճառի, ապա այդ աղջիկը թող չազատագրուի, ինչպէս ազատագրւում են ստրկուհիները։
22:9Արջառի ու էշի, ոչխարի ու հագուստի և ամէն տեսակ բաների կորուստներին վերաբերող և վէճ յարուցող խնդիրների իսկութիւնը պարզելու նպատակով երկու կողﬔրը թող կանգնեն Աստծու դատաստանի առաջ։ Նրանցից ում որ Աստուած ﬔղաւոր ճանաչի, նա կրկնակին թող հատուցի ﬕւսին։
(Աստված, փաստորեն, ինքն է դատավարություններ անում նման գործերո՞վ)
35:2 «Վեց օր պիտի աշխատէք, իսկ եօթներորդ օրը պիտի հանգստանաք. շաբաթ օրը սուրբ է՝ Տիրոջ հանգստեան օրը։ Ով որ այդ օրն աշխատի, կը ﬔռնի (այստեղ փոխել են, ասվում է՝ պիտի մեռցվի):
22:18Մի՛ թողէք, որ կախարդներն ապրեն:
22:20Ով որ կուռքերին զոհ մատուցի, մահապատժի թող ենթարկուի։
Ընդհանրապես, շատ հատվածներ կան, շատերը չեմ բերում, սակայն բոլոր նշվածներս Բիբլիայից են: Հիմա դու որպես քրիստոնյա հետևո՞ւմ ես այս բոլոր օրենքներին, որոնք դուրս չեն քո Գրքից: Եթե փողոցում հեթանոս տեսնես (կամ իմանաս, որ ինչ-որ մեկը գուշակություններով է զբաղվում), կհարձակվես ու կսպանե՞ս որպես ճշմարիտ քրիստոնյա:

22 Նույնասեռական  
0
Քեզ վիրավորելու ոչ մի նպատակ չունեի, ցավում եմ, որ էդպես ես ընկալել: Այդ կայքը որ տվել եմ, այդտեղ մոտ ապագայում (հավանաբար) կլինի մի նոր entry, որն էլ կառնչվի նույնասեռականությանն ու Բիբլիային: Հենց որ լինի, այստեղ էլ քոմմենթով կզգուշացնեմ: Եթե անգլերենի հետ խնդիրներ չունես, կարող եմ անգլալեզու գրականության հղումներ տրամադրել:

23 Նույնասեռական  
0
Այսպիսով, դու ասում ես Աստված դատապարտում է գեյերին: Ես Բիբլիայի Ելք 21:7 խոսքի հիման վրա կարող եմ պնդել, որ Աստված կողմ է և հովանավորում է ստրկությունը և տղամարդկանց՝ կանանց նկատմամբ գերիշխող լինելը: Բացի դրանից, շատ հատվածներ կան, որ կնոջն արգելում են տղամարդուն ինչ-որ բան սովորեցնել, ուստի ես էլ կարող եմ ասել՝ Աստված դեմ է համալսարաններում կին դասախոսների գոյությանը և դատապարտում դրանց: Ճիշտ կլինի՞ մխրճվել կրոնական խավարի մեջ՝ մոռանալով ու անտեսելով դեմոկրատիայի բոլոր նվաճումները:

24 Նույնասեռական  
0
Եվ լռություն...արհամարհա՞նք, թե՞ համաձայնության նշան: Երկու դեպքում էլ... թե կարող ես ասել՝ ես սխալ եմ՝ ասա:

25 Քրիստոնյա  
0
ՍԽԱԼ ԵՍ: Կրկին ոչ մի օրենք վերաբերող գեյերին, բգացառապես ոչ մի, ես դեռ հետևում ու սպասում էի վերջնական խոսքիդ: Կրկին դատարկաբանություն թեմայի հետ կապված: Եվ դիտարկումներ ...
1. Մեր հավատքը Ավետարանի բառի իմաստի և ոչ թե բառի հավատքն է (ուստի երբ ասվում է կնոջն արգելվում է սովորեցնել տղամարդուն, ասվում է այն իմաստով, որ կինը չհամարձակվի կարգադրել և իշծոլ տղամարդուն և քո` դասախոսների օրինակը անիմաստ էր)
2. Բոլորս չենք, և ոչ ոք չե, որ ամբողջովին հետևում է Աստվածաշնչին` խոզի միս ուտելու համար եմ ասում, նաև այստեղ ասեմ, եչ քո մեջբերած հատվածները Հին Ուխտից էին, մի մոռացիր Քրիստոսի մասին, ու՞ր են նրա խոսքերը, ու՞ր են Նոր Ուխտի խոսքերը` Հիսուսի և ոչ Մովսեսի օրենքը (չասես թ Հիսուս ասեց Ես եկա հինը նորացնելու ոչ կորցնելու, դա պատճառ չե)
3. Ասվում է մի թողեք կախարդեր ապրեն (դու կախարդությունը, հեթանոսությունը և գուշակությունը խառնեցիր, ինչևե), նախ դա ասվում է, որ ոչ թե սպանենք (որովհետև 10 պատվիրաններից մեկն է Մի սպանիր), այլ չգնանք նրանց մոտ, չխթանենք նրանց գործունեությունը
4.Ես անգլերենի հետ խնդիր չունեմ, միայն մի բան գիտեմ, որ դու էլի խաբեցիր ինձ, չեմ վախենում ասել դա, որովհոտև խոստացար իբր Ավետարանից հատված բերել մեջ, որ պաշտպանում է գեյերին: ՀԱՐՑ` Ու՞ր է.......................

Հ.Գ. Եթե այս անգամ չստացա այդ <հատվածը> ես այլևս այս սայտմուտք չեմ գործի, որովհոտև անիմաստ է, ավելին ասեմ ես կարող եմ հանգիստ խոչընդոտ դառնալայս անբարո սայտիի շարունակությանը: Բայց հատվածը................... ու՞ր է


26 Նույնասեռական  
0
Լավ, խնդրեմ: http://www.homosexualeunuchsandthebible.com/ Այս ամբողջ կայքը (կայքի այդ էջը) նվիրված է իմ ասած հատվածին. Մատթեոս 19:12 «որովհետև կան ներքինիներ, որոնք իրենց մօր որովայնից այդպէս են ծնուել. կան ներքինիներ էլ, որոնք մարդկանց կողﬕց են ներքինի դարձել. ներքինիներ էլ կան, որոնք երկնքի արքայութեան համար իրենք իրենց ներքինիներ են դարձրել. ով կարող է տանել, թող տանի»: Բնական ներքինիները ովքե՞ր են: Կայքը մանրամասն բացատրում է այս հատվածը, նաև Դանիելին վերաբերող մի շարք հատվածներ, նաև «ներքինի» բառի իմաստն ու գործառումը: Սա է այդ հատվածը: Ի՞նչ կասես սրա մասին:

27 Նույնասեռական  
0
Իսկ խաբելու մասին, դա խաբել չէր, ուղղակի այդ փոստը ձգձգվում է: Հետաքրքիր էր «Մի՛ սպանիր» պատվիրանը մեջբերելը, լավ պատվիրան է: Այդ դեպքում՝ ինչո՞ւ է մի շարք տեղերում (սուրբ գրքում) ասվում՝ «իրենց արյունն՝ իրենց ձեռքերին (կամ վրա)», կամ սպանեք ու քարկոծեք սրան ու նրան: Սա խոսում է հսկայական հակասությունների մասին. բազմաշերտության մասին, տարբեր ու հակակարծիք հեղինակների մասին, որոնք ներառվել են գրքերի այն հավաքածույում, որ կոչվում է Բիբլիա:
1.1 Բառի իմաստի, և ոչ թե բառի հավատք: Լավ է ասված, սակայն այդ դեպքում ցանկացած մարդ կարող է գրված բառին տալ իր ուզած իմաստը, ինչպես դու ես անում քո բերած օրինակում՝ կապված կնոջ՝ տղամարդուն սովորեցնելու հետ: Մի քանի ամիս առաջ բանավիճում էի քրիստոնյաների մի խմբի հետ, նրանք էլ ասացին, որ պետք չէ բառացի ընկալել այն հատվածը, երբ Քրիստոսը անապատից եկած, սոված, ծարավ զայրացած այրում է անպտուղ ծառը (թե ճիշտ եմ հիշում, դա թզենի էր): Էհ, էլ ի՞նչն է ինչ-որ մեկին ետ պահում վերացարկել 10 պատվիրանները. ի դեպ, այդպես արել են, միջնադարյան Եվրոպայում, արդարացնելու համար խաչակրաց արշավանքները. «Մի՛ սպանիր»ը դարձրել էին «Մի՛, սպանիր եղբորդ, բայց սպանի՛ր թշնամուդ»: Այնպես որ, եթե դա իմաստի պաշտամունքն է... շատ հեղհեղուկ ու սուբյեկտիվ է այդ իմաստի մեկնաբանությունն ու պաշտամունքը:
1.2 Եթե կինը մենեջեր է, դասախոս կամ քաղաքական գործիչ , նա կարգադրում է, և բոլոր հպատակները պիտի ենթարկվեն նրան: Օրինակ, ասենք, Մարգարեթ Թեթչերը (կամ ցանկացած կին պաշտոնյա), որ վարում էր բիրտ քաղաքականություն. շատերը նրա հետ համամիտ չէին, սակայն նա հրամայում էր, կարգադրում էր Օրենքի (ոչ կրոնական) ուժով, փոփոխություններ ու երբեմն ռադիկալ որոշումներ ընդունում և նրան ուզած թե չուզած հպատակվում էին, այդ թվում՝ տղամարդիկ: Եթե իմ դասախոսը ինձնից պահանջի սովորել իր հանձնարարած դասերը, ներկայացնել ռեֆերատ, ես կամ պիտի հպատակվեմ, կամ էլ պատժվեմ չհպատակվելուս համար (դասախոսի դեպքում՝ ցածր գնահատական, կամ լիկվիդ, ու համալսարանից դուրս կմնամ, եթե չհանձնեմ): Այնպես որ, հեչ անիմաստ չէր իմ բերած այդ օրինակը, իմաստավոր էր այն վերացարկումը, որ դու կատարեցիր այդ խոսքի նկատմամբ. ի՞նչն է քեզ խանգարում նույն կերպ վարվել այն հատվածների հետ, որոնք խոսում են նույնասեռականության մասին: Պատասխան՝ քո ցանկությունն ու սուբյեկտիվությունը. եթե ցանկանաս, նույն բանն էլ կարող ես ասել այն հատվածների մասին, որ քննադատում են արվամոլությունը (բայց ոչ նույնասեռականությունը): Քո ցանկությունն է. այսօր կան տղամարդիկ, ծայրահեղականներ, որոնք գտնում են, որ ճիշտ է կնոջ ստորադասված լինելը: Իսկ դու դրանցից չես, որովհետև վերարժևորել ես (քեզ համար) այն հատվածը, որ կնոջն արգելում է լինել հասարակության լիիրավ անդամ ու մասնակցել դրա լիարժեք կառավարմանն ու զարգացմանը:

Նույն ձևով այն հատվածը, որ խոսում է ստրկության մասին. երբ ԱՄՆ հյուսիսային և հարավային հատվածները քաղաքացիական պատերազմի մեջ էին, պահպանողական հարավը, որ գտնում էր, որ ստրկատիրությունն ընդունելի է ու բնական, խիստ հաբանաբար մեջբերում էր գրքի այն հատվածը, որ ես վերևում ներկայացրել եմ (և որի մասին դու լռեցիր)՝ պաշտպանելու համար իրենց տեսակետն առ այն, որ ստրկատիրությունը բնական է:


28 Նույնասեռական  
0
2. Լավ գաղափար է, սակայն իմ իմանալով տարբեր եկեղեցիներ տարբեր կարծիքի են ՀԻն ու Նոր Կտակարանի փոխհարաբերուծյունների վերաբերյալ. ոմանք ասում են՝ Հին Կտակարանն է ավելի հեղինակավոր, մյուսներն ասում են՝ Նորը: Ո՞րն է քո եկեղեցին: Առաքելակա՞նը: Նա՞ ինչ է ասում այս հարցի շուրջ: Ո՞րն է առավել հեղինակավոր, թե՞ երկուսն էլ հավասար են, անքակտելի, հավասարազոր:
Մատթեոսի խոսքերում, որ քեզ համար այստեղ դրեցի, հենց Քրիստոսն է խոսում: Ընդ որում, ուշադիր եղիր, տես՝ ինչ է կատարվում դրանից հետո. երեխաների մի խումբ մոտենում է Քրիստոսին, իսկ իր աշակերտները նրանց ետ են քշում: Սակայն Քրիստոսը նրանց մոտ է կանչում: Հաշվի առնելով, որ նա խոսում էր բնական և մյուս տեսակի ներքինիների մասին, կարելի է վերացարկելով ասել, որ այդ երեխաները նույնասեռականներն էին, որոնք մոտենում են, իսկ քո նման հավատացյալները փորձում են նրանց վանել՝ ասելով՝ Աստված դեմ է և դատապարտում է գեյերին(ինչպես որ այս էջում ես գրել նման մի բան):
3. Նորից, այստեղ դու վերացարկման ես ենթարկում Գրքի խոսքերը (ինչպես ես արեցի վերևում): Դա ողջունելի է, ուրախ եմ, որ բառացի չես ընկալում այդ բառերը, ու չես հարձակվի հեթանոսների ու գուշակների վրա փողոցում (կամ այլ տեղերում). նույնն էլ գեյերի նկատմամբ, ուրեմն: Այո՛, մի՛ սպանիր: Իսկ շատ քրիստոնյաներ (իրենց քրիստոնյա կարծողներ) սպանում են, և՛ ֆիզիկապես, և՛ հոգեպես, և՛ հոգեբանորեն:
4. արդեն պատասխանվել է: Մատթեոս 19:12 Ընդ որում, այս մասին խոսվում է հենց այն ժամանակ, երբ աշակերտները հարց ու փորձ են անում ամուսնությունների մասին:

29 Նույնասեռական  
0
Եվ, ընդհանուր առմամբ, ինձ հաճույք է պատճառում մեր այս դիսկուսիան: Չնայած երբեմն քո ծայրահեղ քոմմենթներին (օրինակ՝ Աստված դեմ է գեյերին...), ուրախ եմ, որ հիշեցիր «Մի՛ սպանիր» պատվիրանը, որ վերացարկում ես Գրքի մի շարք հատվածներ դրանք բառացի ընդունելու փոխարեն: Հուսով եմ, ժամանակի ընթացքում դու քո մեջ ուժ ու իշխանություն կգտնես վերաքննելու համար քո ծայրահեղ բացասական վերաբերմունքը նույնասեռականների ու նույնասեռականության նկատմամբ, ինչպես որ արել ես մի շարք դեպքերում:

30 Քրիստոնյա  
0
Իսկ ինձ մի կողմից հաճելի է տեսնել, որ իմ ասածները ԲԱՑԱՐՁԱԿ ճշմարտությունն են ու ԱՆԲԵԿԱՆԵԼԻ, մի կողմից էլ տխրում եմ, որ ազգիս մեջ կան քեզ նմաններ, ափսոսում եմ շաաաաաաաաաաաատ եմ ափսոսում, վայ իմ ազգին:
Չնայած ասեմ քեզ, որ այս դիսկուսիան չեմ շարունակելու, քանզի ասեցի, եթե չբերվի մի կոնկրետ բան որը կողմ է գեյերին (չնայած չի ել կարող բերվել, քանզի Աստվածաշնչում նման բան չկա): Կրկնում եմ Աստված դեմ է գեկերին, քանզի Աստծո խոսքի մեջ ԲԱՌԱՑԻ գրված է:

31 Նույնասեռական  
0
ես քեզ եմ տրամադրել այդ հատվածը, ես էլ տխուր եմ, որ կան քո նմաններ, բայց ի՞նչ արած: Բառացի գրված է արվամոլության մասին, որին ես էլ կողմ չեմ, սոդոմականությանն էլ կողմ չեմ, ոչ էլ՝ պեդոֆիլիային, սակայն դեմ չեմ նույնասեռականությանը: Մատթ. 19:12 Ծնված ներքինիները նույնասեռականներն են, որովհետև կանանց նկատմամբ նույնասեռականները (ոչ բիսեքսուալները, այլ հենց նույնասեռականները) ներքինիներ են:
ԱՆԲԵԿԱՆԵԼԻ՞: Դե, ինքդ լավ ես գրել, որ «Բոլորս չենք, և ոչ ոք չե, որ ամբողջովին հետևում է Աստվածաշնչին»: Արժեքավոր նախադասություն է, շատ արժեքավոր. դու ընտրում ես, ըստ քո ցանկության. նրանք, ովքեր խնդիրներ ունեն նույնասեռականների հետ, зацыкливаются դրա վրա, իսկ նրանք, ովքեր չունեն՝ դրա վրա այդքան չեն կենտրոնանում: Սրա համար է, որ քրիստոնեությունը նույնը չէ բոլորի համար. կան եկեղեցիներ, որտեղ նույնասեռականներն ազատ են, հարգված ու ընդունված: Կան եկեղեցիներ՝ հակառակն է: Քո բերած ճշմարտություններին շատ բեկումներ կան. ուշադիր կարդա: Ինքդ ես բեկանել քո անբեկանելի ճշմարտությունները. դու լիարժեք քրիստոնյա չես, զի ամբողջովին չես հետևում Ած.շնչին:))) Էլ ի՞նչ անբեկանելիության մասին խոսք կարող է լինել: Դա ընտրություն է, հետն էլ՝ ոչ լիարժեք, այլ՝ կիսատ-պրատ: Եսել եմ կարդում Բիբլիա, ու քեզ պես ընտրում այն հատվածները, որոնք սրտովս են:))) Բայց թե ես ինձ քրիստոնյա չեմ համարում:
Մի՛ դատիր, որ չդատվես: Իսկ դու դատում ես ու քննադատում:

32 Քրիստոնյա  
0
1. Անբեկանելի են ոչ թե իմ, այլ Աստվածաշնչի խոսքերը
2. Իմ դրանց մեկ մեկ ոչ հետամուտ լինելը չի նշանակում որ բոկվում են Աստծո խոսքերը, այլ ուղղակի չեն կատարվում մահկանացուի կողմից (Անմեղ միայն Աստված է)
3. Չեմ դատում,այլ քարոզում
4. Եվս մի սուտ, գոնե ամո ունեցի և սուտ բաներ մի գրիր այստեղ, քանի որ մարդիկ են կարդում: Դու մեջբերելու կուլտուրա ունե՞ս: ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ... Մատթեոս 19:12 գրված է բառացի. <Որովհետր կան ներքինիներ, որ մոր որովայնից այնպես են ծնվել, և կան ներքինիներ` որ մարդկանցից են ներքինացրվել, և կան ներքինիներ, որ իրանց ներքինացրին երկնքի արքայության համար. ով որ կարող է անել, թող անի>:
5. Իսկ ահա ես չեմ ուզում զուր տեղը ժամանակ կորցնել մեկի վրա, ով սուտ է խոսում Աստծու անունը գործադրելով

33 Նույնասեռական  
0
Այո, հենց այդ հատվածի մասին էլ խոսում եմ. «ներքինիներ, որ մոր որովայնից այնպես են ծնվել...». դրանք նույնասեռականներն են, որովհետև նրանք ներքնինի են (կնոջ նկատմամբ):

Նոր Կտակարանը գրվել է հունարենով. ներքինի = eunuch. Greek "eunoukhos" (ευνούχος) attendant of the bedchamber, from 'eunē' bed + 'ekhein' to have , keep. Հին դարերում նույնասեռականներն ունեցել են հատուկ գենդեր՝ հասարակական սեռ. Անկողնապահ կամ ներքինի: Քրիստոսն ասում է. կան մարդիկ, որ այդպես են ծնվում.իսկ դրանից առաջ աշակերտները հարցնում են՝ արդյո՞ք ամուսնանալը լավ է, նա էլ պատասխանում է՝ ոչ բոլորը դա կարող են, ներառյալ՝ բնական (մոր որովայնից այդպես ծնված) ներքինիները:


34 Քրիստոնյա  
0
Լսիր ոչ հարգելիս, ներքինի բնավ չի նշանակում նույնասեռական, և արի դու ինձ մի թարգմանիր, ոչ ել սովորեցրու հունարեն, քանզի ես շատ լավ գիտեմ դրա թարգմանությունը: Ասեմ, որ այն գրվել է ոչ միայն հունարեն (դա էլ իմացիր պետք կլինի): Ներքինի նշանակում է հեռացած աշխարհիկ կյանքի հաճույքից (մարմնավոր զգացմունքից, սեքսից): Ասել է թե ներքինի, նշանակում է հավերժ կույս, սեքսով չզբաղվող, իրեն սեքսից հետ պահող: Ներքինի նշանակում է ինքն իր մեջ ամփոփված:
Ի դեպ ասեմ, որ այս ասվածի հիման վրա է որ եկեղեցի ընդունել է կուսակրոնությունը (կուսակրոն վարդապետերը ևս ներքինի են):
Ներքինի չի նշանակում նույնասեռական և չի էլ կարող նշանակել: Հիսուս ինքն էլ ներքինի էր: Միթե նույնասեռ, քավ լիցի, երբեք: Կրկին ՍՈՒՏ:
attendant of the bedchamber, from 'eunē' bed + 'ekhein' to have , keep
շատ գեղեցիկ մեջբերեցիր բառի ծագումնաբանությունը, սակայն չեմ էլ իմանում որտեղից ես քաշել, բայց բարի լինեիր թարգմանեիր ընթերցողի համար, եթե ոչ ես կթարգմանեմ...<Կարողանալ զերծ մնալ անկողնու զբաղմունքից (սեքսից)>
Ահա քեզ ներքինիի թարգմանությունը

35 Նույնասեռական  
0
:))))Կարող ես, օրինակ, ABBYY Lingvo dictionaryով ստուգել: Դու բացատրեցիր ներքինի հայերեն բառի վերացարկված մեկնաբանություններից մեկը, սակայն հին աշխարհում, և հունարեն լեզվում, որով գրվել և օգտագործվել է ευνούχος բառը (որից էլ ռուսերեն евнух ը), դա նաև այլ բան է նշանակում. անկողին + ունենալ կամ պահպանել, որն էլ այստեղ օգտագործվում է: Անկողնապահ, և ոչ թե անկողնու զբաղմունքից զերծ մնացող. չգիտեմ գիտես, թե ոչ, սակայն պատմականորեն ներքինիները եղել են անկողնապահներ հարեմներում, և նման այլ ինստիտուտներում: Այսինքն, նրա մեծագույն նպատակն էր անկողնու զբաղմունքից հեռու պահել ազնվական կանանց, որոնք մինչև ամուսնությունը պիտի կույս մնային, կամ էլ սեռական հարաբերություններ ունենային միայն իրենց ամուսինների հետ. այ հենց դրա համար է Քրիստոսը նշում ներքինիների երեք տեսակների մասին. 1 բնական, 2 մարդու կողմից ներքնացված, և 3 ինքն իրեն ներքնացրած:

Դու ճշմարիտ ես ասում, սակայն՝ մասամբ. այն ներքինիները, որոնց մասին դու ես խոսում, դրանք երրորդ տեսակի ներքինիներն են, ով ինքն իր կամքով իրեն ներքինացրեց՝ հանուն Երկնային Թագավորության: Այ հենց դրա համար է նշված ներքինիների երեք տեսակնկերը, որպեսզի դու չկարողանաս աղավաղել այս հատվածը. քո ասած ներքինիները երրորդ տեսակի ներքնինիներն են:

Երկրորդ տեսակի ներքինիները դրանք մարդկանց կողմից ներքինացված տղամարդիկ են, որոնց ներքինացնում էին տարբեր պատճառներով. որպեսզի նրանք դառնան ներքինիներ նշվածս հարեմներում սուլթանների և այլոց կանանց հսկելու համար, երբեմն տղամարդկանց ամորձատում էին, որպեսզի նրանց դարձնեն ավելի կանացի, անդրոգին, ոմանց՝ օգտագործելու համար որպես արու մարմնավաճառներ՝ իրենց կամքին հակառակ, երբեմն: Որոշ դեպքերում՝ դարձնելու համար Կոստրատ. կամ կյանքը փրկելու համար որոշ հիվանդություններից, կամ էլ նորից նրան կանացի կամ մանկակերպ պահպանելու համար, որպեսզի նա մնա նուրբ (երբեմն՝ նրա ձայնը չհասունանա, այլ՝ մնա «զուլալ ու անմեղ»՝ երգելու համար):

Դե իսկ առաջին տիպի ներքինիները, էլ ո՞վ կարող է լինել, եթե ոչ՝ նույնասեռականները: Ի՞նչ ես կարծում, անհանդուրժողական փարիսեցի:


36 Քրիստոնյա  
0
Հասկանում եմ քո վրդովմունքը, սակայն մի համարձակվիր փարիսեցի ասել, քանզի գիտես թե ովքեր էին նրանք:
1. Դու ինքդ հաստատեցիր իմ ասածը` ներքինի նշանակում է անկողնու հաճույքից հեռու մնալ (քո ասած անկողմնապահը), նույն իմ բառը կրկնեցիր, սակայն ես կարիք չունեմ բառարանի, քանզի հայերենի շատը լավ եմ տիրապեոտում
2. Ներքինի ծնվածները ոչ թե գեյերն են, այլ այն մարդիկ, որոնց գուցե Աստված ստեղծել է այլ առաքելության համար: Անկարելի է ներքինի ծնվածների գեկ ասել, քանզի Քրիստոս էլ իր երկրային կյանքում ներքինի ծնվեց:
3. Ներքինի ամենևին չի կարող նշանակել նույնասեռական ևս մի պատճառով, որ ներքինի մարդը <անկողնապահ> (ասել քեզ) է, այսինքն հեռու սեքսից, իսկ միթե՞ գեյերը սեքս չեն անում:
4. Փորձիր մեկ այլ հատված <վերծանել> Աստվածաշնչից, չնայած ասեմ քեզ, որ ես միևնույն է իմ զուր ժամանակը քեզ վրա վատնելով եմ անցկացնում, իսկ դու պատրվակներ փնտրում քեզ արդարացնելու:
5. Հատուկ խնդրանք քեզ, թեպետ դու մի քիչ խելացի ես երևում ԳԱՅԼԱՅՆ-ից, ասա նրան թող անի <Հիսուս սիրում է գեյերին...> անմիտ ֆորումը, ես այնտեղ էլ եմ քոմենտ թողել, բայց ինչպես երևում է էտ մարդը քիչ մը ուշ է հասկանում: Հանի, որովհոտև նա ոչ մի իրավունք չունի նման անպատասխանատու հայտարարություն անեել, ինչպես արել էր <Ճշմարոտւթյուն> ֆորումում

37 Նույնասեռական  
0
Դու չես կարդում իմ քոմմենթները, այլապես ուղղակի նման քոմմենթ չէիր կարող անել. ես ախր բացատրեցի ներքինի բառի մի քանի իմաստ՝ հիմնավորելով իմ խոսքը, դու կարծես թե չես նկատում բոլոր այդ նախադասություններս: Դու խոսում ես հայոց մեջ հաստատված ներքինի բառի իմաստներից մեկի մասին. պաշտոնական եկեղեցու խոսք ընդամենը. ես քեզ հայերեն ներքինին չէի բացատրում, այլ պատմականորեն կիրառված, նույնասեռականների հատուկ գենդերը (հասարակական սեռը) մատնանշող տերմինը: Իսկ ինձ վրդովվեցրեց քո անհարգալից վերաբերմունքը: Ես քեզ գրում եմ հարգելիս՝ դու ինձ՝ ոչ հարգելիս: Էհ, ես էլ քեզ չեմ հարգի: Դու փարիսեցի ես, որովհետև փակ ես ճշմարտության առջև. այսքան բան գրեցի՝ հիմնավորելով խոսքերս, օրինակներ բերելով ստրկությունից ու մահապատիժներից. ինչին բան չես կարողանում ասես՝ չես անդրադառնում... դե ինքդ բացատրիր՝ ովքե՞ր են ԲՆԱԿԱՆ ՆԵՐՔԻՆԻՆԵՐԸ: Քո ասած ներքինիները ԵՐՐՈՐԴ ՏԵՍԱԿԻ ՆԵՐՔԻՆԻՆԵՐՆ ԵՆ. ով որ ինքն է դա ընտրում: Քրիստոսի նույնասեռականության մասին էլ որոշ բաներ կան, ուղղակի դրանք չեմ ուսումնասիրել լրջորեն, ուստի ոչինչ էլ չեմ գրի դրա մասին դեռևս:

Ինչո՞ւ և ինչպե՞ս նույնասեռականը ներքինի չի կարող լինել, եթե պատմականորեն, ուզում ես՝ չես ուզում, ներքինիների պաշտոնը ամենաշատը վստահել են նույնասեռականներին, որովհետև նրանք կանանց հետ «շնանալու» գործում շատ ավելի անվնաս ու վստահելի էին, քան՝ տարասեռականները կամ երկսեռականները: Ի դեպ, որոշ ոչ նույնասեռականներ ձևանում էին նույնասեռական, որպեսզի նրանց ներքինիի պաշտոն տային, ու նրանք կանանց մոտ ազատ ելումուտ ունենային... էլ ո՞նց նույնասեռականները ներքինի չէին, եթե էդպես էր:

Դու կամ իրոք Քրիստոնյա ես, ով ցավոք 100 տոկոսով համոզված է, որ նույնասեռականությունն ահավոր մեղք է, կամ էլ ինքդ էլ նույնասեռական հակումներ ունես՝ լատենտ գեյ ես՝ հավատացյալ լատենտ գեյ. որն է իրական՝ դու գիտես ու քեզ արարողը, սակայն երբ անհատը այս աստիճանի անհանդուրժողական է ու այս չափի բացասաբար կենտրոնացած նման երևույթի վրա՝ դա ոչ այնքան վրդովմունք կամ զարմանք է պատճառում, ինչքան՝ կասկած: Ինչո՞ւ ես այս աստիճան կենտրոնացել հենց նույնասեռական «մեղքի» վրա, Աստծո աչքերում բոլոր մեղքերը հավասար չե՞ն, Աստված, քո խոսքերով, քննադատում է գեյերին՝ դա հակասում է քրիստոնյաների այն խոսքին՝ իբր ատում ենք մեղքը, սակայն սիրում մեղավորին, ու եկեղեցու դռները բոլորի առջև են բաց. էլ ի՞նչ քրիստոնյա, որ այսքան վիրավորանք, անհանդուրժողականություն ու ատելություն տարածեց: Ու անտեսում ես իմ բերած շատ փաստարկներ, չես խոսում օրինակներից շատերի վրա: Քո առաջնային նպատակը կարծես քոմմենթնթների մեջ «վերջին խոսքի իրավունքը» վերապահելն է. անիմաստ գրառումներ, որ անտեսում են իմ գրած գրառումների շատ օրինակներ ու հաճախ անպատասխան թողնում ու հատկապես անարգում ու վիրավորում զրուցակցին: Դա խիստ անբնական ու հակաքրիստոնեական վարքագիծ է: Սերը, համբերատար սերը, ո՞ւր է սերը, ո՞ւր է հանդուրժողականությունը:
5 Ուրախ եմ, որ խնդրելու ունակություն ունես. ցավում եմ, որ մերժելու եմ առաջին իսկ խնդրանքդ, որովհետև Քրիստոսը հաստատ գեյերին չի՛ քարկոծի: Կարդա՛ քոմմենթս, ու ասա՝ ճի՞շտ եմ, թե՞ սխալ: Կույր փարիսեցին՝ այո՝ անտեսելով Քրիստոսի վարքագիծն ու օրինակը, կվարվի Պողոսի պես, իսկ Քրիստոնյան՝ ոչ:


38 Նույնասեռական  
0
Ուղղում՝ ոչ բոլոր գրառումներդ են անիմաստ, սակայն՝ շատ բան, ես այնուամենայնիվ որոշ նոր բաներ էլ սովորեցի: Մեկ ասացիր՝ քո խոսքերն են անբեկանելի, հետո դրանք դարձրիր Աստվածաշնչի խոսքեր... քեզ պես են վարվել շատերը՝ իրենց գրերը ներառելով այն գրերի փնջի մեջ, որ շատերը Աստվածաշունչ են կոչում:

Մեկ էլ՝ իմ այլ «մեկնաբանությունների» մասին, որ կարող եմ անել նույնասեռականության վերաբերյալ. սա էլ Հին Կտակարանից է. Դավիթ և Հովնաթան:
Հին Կտակարանի Թագավորություններ Ա Գրքում ասվում է.

18 Երբ Դաւիթը Սաւուղի հետ խօսակցութիւնը վերջացրեց, Յոﬖաթանը հոգով կապուեց Դաւթին։ 2Յոﬖաթանը նրան իր անձի պէս սիրեց։ Նոյն օրը Սաւուղն իր մօտ վերցրեց նրան ու չթողեց, որ նա վերադառնայ իր հօր տունը։ 3Յոﬖաթանը Դաւթի հետ ուխտ դրեց, քանզի Յոﬖաթանը նրան իր անձի պէս էր սիրում։ 4Յոﬖաթանն իր թիկնոցը հանեց ու տուեց Դաւթին, նաև իր զինուորական համազգեստը, նոյնիսկ իր սուրը, աղեղն ու գօտին։ 5Դաւիթը գնում էր ամէն տեղ, ուր Սաւուղն ուղարկում էր նրան, և նա գնալով իմաստուն էր դառնում։ Սաւուղը նրան պատերազﬕկների առաջնորդ կարգեց, և նա ամբողջ ժողովրդի, ինչպէս նաև Սաւուղի ծառաների աչքին հաճելի դարձաւ։
Դե հայերը հայերեն տարբերակում ավելի են քողարկել նրանց երկնագույն սերը:

Then Jonathan made a covenant with David because he loved him as himself. Jonathan stripped himself of the robe that was on him and gave it to David, with his armor, including his sword and his bow and his belt.
Սովորական տղամարդու համար այնքան էլ նորմալ չէ հանվել ու իր եղած չեղածը նվիրել դիմացինին. դա սեր էր առաջին հայացքից: Եթե կարդացել ես այս հատվածը, կհիշես՝ ինչպես էին Դավիթն ու Հովնաթանը իրար ցտեսությու ասելիս լացում ու իրար համբուրում:

"...David rose from beside the stone heap and prostrated himself with his face to the ground. He bowed three times, and they kissed each other, and wept with each other; David wept the more. Then Jonathan said to David, 'Go in peace, since both of us have sworn in the name of the LORD, saying, "The LORD shall be between me and you, and between my descendants and your descendants, for ever."' He got up and left and Jonathan went into the city." 1 Sam. 20:41-42
Հայոց մեջ սա Բ Թագավորությունների Գրքում է:
Իհարկե, այստեղ խոսվում է նաև իրենց սերունդների մասին, դա բնական է. նրանք պարտավոր էին՝ ուզեին, թե չուզեին, կանայք ունենալ, որպեսզի իրենց սերունդը շարունակեին. դա պարտք էր, որ չէր կարող չկատարվել: Սրա պատճառով է, որ ռուսաց ցարերից մեկը, նույնասեռական, ինքնասպան եղավ, որպեսզի ստիպված չլինի ամուսնանալ կնոջ հետ: Դա Ալեքսանդր Երկրորդի որդի Նիկոլայն էր:
Դավիթ և Հովնաթան, երկնագույն սիրո ամենագեղեցիկ օրինակներից մեկը... իսկ երբ Հովնաթանը սպանվեց, Դավիթը լացում էր, ու ասում, որ Հովնաթանի սերն իր համար բոլոր կանանց սիրոց ավելի բարձր էր... սա շատ գեղեցիկ օրինակ է:

Ի դեպ, մեկ էլ Միքելանջելո Բուոնարոտին էր, որ իր վաղամեռիկ սիրեկաններից մեկին նվիրած հարյուրավոր սոնետներից մեկում գրել... խնդրեմ՝ եռալեզու՝ բնագրով, անգլերենով, և հայերենով.
La carne terra, e qui l’ossa mia, prive
de’ lor begli occhi, e del leggiadro aspetto
fan fede a quel ch’i’ fu grazia nel letto,
che abbracciava, e’ n che l’anima vive.

The flesh now earth, and here my bones,
Bereft of handsome eyes, and jaunty air,
Still loyal are to him I joyed in bed,
Whom I embraced, in whom my soul now lives.

Մարմինը՝ հող, և ահա իմ ոսկորները,
Զրկված գեղեցիկ աչքերից, և կայտառ տեսքից,
Դեռևս նվիրված են իրեն, ում ես վայելեցի անկողնում,
Ում ես գրկեցի, ում մեջ հիմա ապրում է իմ հոգին:

Ինչպես իր 16ամյա վաղամեռիկ Կեչինո դեի Բրաչին (Cecchino dei Bracci) գրած 48 էպիգրամներից մեկում է Միքելանջելոն ասում՝ իր հոգին իր սիրեկանի մեջ է, այնպես էլ՝ Հովնաթանինը՝ Դավթի:

Մեկ էլ այս սերը նման է Աքիլլեսի ու Պատրոկլուսի սիրուն, երբ նորից Պատրոկլուսի զոհվելուց հետո Աքիլլեսը ողբում էր ու ասում, որ Պատրոկլուսի սերն իր համար բարձր էր ցանկացած կնոջ սիրուց:
Նույնասեռականությունը բնական է, դա մարդու և բնության ժառանգության մի անքակտելի մասն է:


39 Քրիստոնյա  
0
1. Չհամարձակվես ինձ գեյ անվանել թե չե ստիպված կլինեմ կրկին մեղք գործել ու քեզ մի լավ հայհոյել
2. Ես այլևս չեմ կարող քեզ որևէ ձևով բացատրել թե ներքինի նշանակում է սեքսից հեռու և ոչ թե նույնասեռական
3. Ես խոսում եմ Աստվածաշնչի այլ ոչ թե քո գրած հունական դեմքերի մասին
4. Դավիթը դա հենց նույն Դավիթը Յսսեի որդին էր, որ օծվեց թագավոր Աստծո կամոք և Սամուելի ձեռամբ, քանզի Աստված մերջել էր Սավուղին որպես թագավոր: Յովնաթանը Սավուղի որդին էր, Մեղքողի եղբայրը: Երբ Յովնաթանը տեսնում է Դավթին, սիրտը կպնում է նրան և սիորւմ է նրան իր անձի պես և ուխտ է կապում նրա հետ (եղբայրական ուխտ), քանի որ Դավիթ օծվել էր Աստծու կողմից և հաճելի էր բոլորին (նաև բնականաբար Յովնաթանին): Քանի որ Սավուղն էր դեռ պաշտոնապես թագավորում, Յոնթաթանն ու Դավիթն էլ եղբայրական ուխտ էին արել Սավուղը որոշում է նրան պահել իր տանը և նույնիսկ աղջիկ տալ նրան: Սակայն երբ կասկածում է Դավթին, միանգամայն փոխում է միտքը և նրան ուղարկում թշնամու դեմ (որպեսզի մեռնի, սակայն պատճառաբանում է թե եթե հաղթի աղջիկը կստանա): Դավիթը, որ Աստծո կողմից ընտրյալ էր չեր կաորղ չհաղթել: Հետևապես Սավուղ ւոզում էր սպանել Դավթին, սակայն (ուշադիր) Յովնաթանն ասում է, որ թույլ չի տա հորը սպանել իր ԾԱՌԱՅԻՆ, քանի որ Աստծո ուխտով է մտցրել նրան իր տուն
Ա Թագավորաց 20:6-9 <Եթե հայրդ ինձ որոնելու լինի, ասես որ` Դավիթն ինձ շատ աղաչեց, որ շտապե իր քաղաքը Բեթլեհեմ. որովհետև այնտեղ բոլոր ազգատոհմի տարեկան զոհն է: Եթե այսպես ասէ. Լավ, այն ժամանակ քո ԾԱՌԱՅԻ համար խաղաղություն է. բայց եթե բարկանայ, իմացիր որ նորանից որոշուած է այդ չարությունը: Եվ ծառային ողորմութիւն արա, որովհոտեւ դու քո ծառային քեզ հոտ Տիրոջ ուխտւ մտցրիր. եւ եթե ինձ վերայ մեկ յանցանք կա, դու մեռցրու ինձ, եւ ի՞նչու համար ինձ քո հորը տանես: Եվ Յովնաթանն ասեց. Քաւ լիցի որ ես իմանալով, թե իմ հոր կողմանե քեզ չարիք է որոշւած և այն քեզ չ'իմացնեմ>
Խնդրեմ, ևս մեկ նկատառում, մի բան որ մեջբերում ես կոնտեքստը նայիր ու իմաստը հասկացիր: Մեր հավատքը Ավետարանի բառի հավատքը չէ, այ Ավետարանի բառի իմաստի հավատքը:
Ուրախ եմ քեզ ցտեսութուն ասելու, ակնկալիքով երբեք չհանդիպել: Ես չեմ պատրաստվում այլևս անիմաստ ժամանակ կորցնել քո վրա ու նյարդեր քայքայել:
Ամենայն բարիք և Աստված ընդ Ձեզ:

40 Նույնասեռական  
0
Նորից, շատ բան անպատասխան թողեցիր, ու շատ բաներ չմեկնաբանեցիր (չնայած, նույն բանն էր ստացվելու. իմ գրածներն անտեսելու էիր, ու քո ցանկացածն էիր մեջբերելու): Էհ, ցտեսություն:
Լույս և խաղաղություն լինի բոլորիս: Ամենայն բարիք և Աստված ոչ միայն ընդ մեզ, այլ ընդ բոլորիս: Սեր լինի, և ոչ ատելություն, հանդուրժողականություն, և ոչ՝ հակառակը:

41 Նույնասեռական  
0
Իսկ Հովնաթանի ու Դավթի ուխտի մասին չի ասվում՝ եղբայրական է, չհաշված, որ Հովնաթանը մերկանում է, Դավթին հանձնում իր տղամարդկությունը խորհրդանշող զենք ու զրահը, նույնիսկ՝ գոտին:

Եթե ձեր հավատքը Ավետարանի բառի հավատքը չէ, այ Ավետարանի բառի իմաստի հավատքը, ապա դու չպետք է դեմ լինես նույնասեռականներին, որովհետև բառն է ասում դեմ եղիր, իսկ իմաստը՝ ոչ:


Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]

Форма входа

Поиск

Календарь

«  Май 2010  »
ПнВтСрЧтПтСбВс
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31

Наш опрос

Оцените мой сайт
Всего ответов: 72

       MER ASHXARHY


  Ուշադրություն

Բոլոր այն անձիք ովքեր
ունեն հետաքրքիր գեյ
պատմություններ իրենց
և այլ մարդկանց հետ
կապված, ինչպես նաև
գեղեցիկ բանա-
ստեղծություներ,
ապա գրեք կայքում
հյուրերի բաժնում, կամ
ուղարկեք
www.arsenchok@mail.ru
հասցեին: Դրանք
անպայման տեղ
կհատկացվեն կայքում:

                Սիրով Gay Line








Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0