*GAY*    *LINE*Четверг, 02.05.2024, 22:22

Приветствую Вас Гость | RSS | Главная | | Регистрация | Вход

Главная » 2011 » Апрель » 9 » Իմ Միասեռական Որդին
18:26
Իմ Միասեռական Որդին

Ուկրաինայի ղեկավարության առջև հանդես է գալիս ակտիվիստ` մի սովորական ուսուցչուհի` մայր, ով պաշտպանում է միասեռականների իրավունքները:
<<Միասեռականությունը դա չարիք է: Միասեռականները պետք է հավերժ այրվեն դժողքի կրակներում: Եթե նրանք ցանկանան, ապա կարող են փոխվել և դառնալ նորմալ մարդիկ>>,
_ Այս ամենը ասում էի իմ որդուն` Բորիսին, երբ իմացա որ նա գեյ է: Իմ սիրտը կոտրված էր: Ես անում էի ամեն ինչ որպեսզի բուժեմ նրա այդ <<հիվանդությունը>>: 8 ամիս առաջ իմ որդին ինքնասպան եղավ` նետվեց կամուրջից:
Հիմա ես ցավում եմ միայն նրա համար, որ չգիտեի միասեռականների մասին ոչինչ, թե ինչքան լավ մարդիկ են նրանք, կարեկցող ու հասկացող: Այն, ինչ պատմել էին իմ ծանոթները և շրջապատի մարդիկ առանց ստույգ տեղեկություն իմանալու, դրանք միայն չար ու էգոիստ կարծիքներ են եղել: Եթե միայն ես կարողանայի հասկանալ իմ որդուն այն ժամանակ, երբ նա բացեց իր սիտը իմ առաջ: Ես հավատում եմ, որ Աստծուն հարկավոր է միայն Բորիսի մաքուր ու ազնիվ հոգին: Աստծու աչքերին ամենակարևորը սերն է ու բարիությունը: Այն ժամանակ ես չէի գիտակցում, որ անիծելով միասեռականներին, ես դրանով անիծում եմ նախ իմ որդուն, համարում նրան հիվանդ և վտանգավոր մարդ: Ես սպանեցի նրա ինքնարժեքությունն ու հավատը: Ես ամբողջովին կործանեցի նրա և մեր բոլորիս կյանքը:
Ոչ Աստծու կամքով որդիս նետվեց կամուրջից, որը փողոցին զուգահեռ էր գտնվում, և որից հետո բեռնատար մեքենան վերջնական ջախջախեց նրա մարմինը:
Նա երազում էր դառնալ գրող, իսկ ես ու իմ շրջապատի մարդիկ խլեցինք նրա բոլոր երազանքները: Այնպիսի մարդիկ, ինչպիսին իմ որդին էր, հիմա գտնվում են ձեր կողքին: Նրանք կլսեն ձեզ ամեն անգամ, երբ դուք կասեք <<ԱՄԻՆ>>, սակայն ձեր նախանձն ու վախը, արհամարհանքը <<գեյ>> բառի հանդեպ կխլացնեն այդ բոլոր աղոթքները:
Ուկրաինան ընդունեց միասեռականների պաշտպանության, ամուսնությունների, երեխաների որդեգրման, շքերթների օրենք, և այդ ամենը մեր բոլոր մայրերի շնորհիվ:
_ Ինչ որ բան այն չէ, ոչ, այդ մեզ հետ ինչ որ բան այն չէ: Ինչպես ենք մենք հանգիստ նայում այն փաստին, որ բազում հոմոֆոբներ հավաքվում են փողոցներում ինչպես սատանիստներ ու փորձում նվաստացնել, վիրավորել ու սպանել մեր երեխաներին: Չէ որ հենց մեր երեխաներն են ամեն օր փողոցում լսում բազում վիրավորանքներ, անեծքներ իրենց հասցեին: Փորձում են մեր վզին փաթաթեն այն, որ Հիսուսը ատում է միասեռականներին: Ինչպես կարող է Հիսուսն իմանալ ինչ է ատելությունը, երբ նա բոլորին սիրում է հավասար:
Ես որպես մայր, բոլոր մայրերից պահանջում եմ <<Փրկեք ձեր երեխաներին, պահանջեք ղեկավար մարմիններից որպեսզի նրանք պաշտպանեն ձեր երեխաներին: Փրկեք նրանց սատանիստներից քանի դեռ նրանք ձեր կողքին են ու լսում են ձեզ: Վաղը արդեն ուշ կլինի:
Հոդվածը տպագրվել է նաև ուկրաինական թերթում:
Հուսով եմ, որ բոլոր այս տողերը կկարդան մայրերը և կփորձեն օգնել իրենց երեխաներին: Ամենամեծ օգնությունը, որ կարող եք անել, դա հոգեբանական օգնությունն է: Հասկացեք, պաշտպանեք, սիրեք ձեր երեխաներին, մի տարանջատեք նրանց միմյանցից: Աստված կգնահատի ձեր սերը, լսեք ձեր սրտի ձայնին, մայրական սրտի ձայնը երբեք չի խաբի, մի կործանեք ձեր ընտանիքը հարևանի տան ավանդույթներին հետևելով, ունեցեք ձեր սեփական մտածելակերպը: Սիրեք և պաշտպանեք ձեր երեխաներին քանի դեռ նրանք ձեր կողքին են:

Հոդվածը մեր կայքին է ուղարկել Բորիսի մայրը
Просмотров: 3776 | Добавил: Gayline | Рейтинг: 4.0/2
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]

Форма входа

Поиск

Календарь

«  Апрель 2011  »
ПнВтСрЧтПтСбВс
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930

Наш опрос

Оцените мой сайт
Всего ответов: 72

       MER ASHXARHY


  Ուշադրություն

Բոլոր այն անձիք ովքեր
ունեն հետաքրքիր գեյ
պատմություններ իրենց
և այլ մարդկանց հետ
կապված, ինչպես նաև
գեղեցիկ բանա-
ստեղծություներ,
ապա գրեք կայքում
հյուրերի բաժնում, կամ
ուղարկեք
www.arsenchok@mail.ru
հասցեին: Դրանք
անպայման տեղ
կհատկացվեն կայքում:

                Սիրով Gay Line








Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0