*GAY*    *LINE*Пятница, 17.05.2024, 15:47

Приветствую Вас Гость | RSS | Главная | | Регистрация | Вход

Главная » 2010 » Апрель » 12 » Պետդուման պաշտպանեց համասեռականներին
02:23
Պետդուման պաշտպանեց համասեռականներին

Պետդուման պաշտպանեց համասեռականներին



Ռուսաստանի Պետդուման մերժեց

համասեռականության քարոզչության

համար քրեական պատասխանատվություն

նախատեսող օրինագիծը, որի հեղինակներն

էին կոմունիստները, լիբերալ դեմոկրատները

եւ «Սպրավեդլիվայա Ռոսիան»: 

Newsru.com-ը հաղորդում է, որ

նախագծին դեմ են քվեարկել

իշխող «Եդինայա Ռոսիա»

կուսակցության պատգամավորները:


Ըստ օրինագծի, քրեական հետապնդման պատճառ

կարող է դառնալ համասեռականության քարոզչությունը,

որը տեղ է գտնում հանրային ելույթում, հանրությանը

ներկայացվող ստեղծագործության մեջ, կամ՝ ԶԼՄ-ներում:

Նախագծի հեղինակների կարծիքով, պետք է պատժվի նաեւ

համասեռականության ապրելակերպի կամ կողմնորոշման

ցուցադրումը: Բացի քրեական հետապնդումից, նման քարոզչությամբ զբաղվողներին պետք է արգելեն զբաղեցնել մանկավարժական կամ դաստիարակչական գործունեության հետ կապված պաշտոններ,

ինչպես նաեւ ղեկավար դիրքեր՝ զինված ուժերում:


Ըստ «Եդինայա Ռոսիա» կուսակցության պատգամավորների,

հանցագործություն կարող է համարվել միայն հասարակության

համար վտանգավոր արարքը, իսկ քննարկվող խնդիրը այդպիսիների

շարքին չի կարող դասվել: Բացի այդ, շատ դժվար է որոշել, արդյոք

տվյալ գեղարվեստական ստեղծագործությունում կամ թերթի

հոդվածում քարոզվում է համասեռականությունը, թե՝ պարզապես տեղեկատվություն է հաղորդվում:

Քննարկումները Պետդումայում թեժացել են նաեւ այն պատճառով,

որ Մոսկվայում, «Եվրատեսիլի» մրցույթի օրը՝ մայիսի 16-ին,

համասեռականները պատրաստվում են գեյ-շքերթ անցկացնել,

որը Մոսկվայի իշխանություններն արգելել են:

Просмотров: 729 | Добавил: Gayline | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]

Форма входа

Поиск

Календарь

«  Апрель 2010  »
ПнВтСрЧтПтСбВс
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930

Наш опрос

Оцените мой сайт
Всего ответов: 72

       MER ASHXARHY


  Ուշադրություն

Բոլոր այն անձիք ովքեր
ունեն հետաքրքիր գեյ
պատմություններ իրենց
և այլ մարդկանց հետ
կապված, ինչպես նաև
գեղեցիկ բանա-
ստեղծություներ,
ապա գրեք կայքում
հյուրերի բաժնում, կամ
ուղարկեք
www.arsenchok@mail.ru
հասցեին: Դրանք
անպայման տեղ
կհատկացվեն կայքում:

                Սիրով Gay Line








Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0