*GAY*    *LINE*Пятница, 17.05.2024, 13:25

Приветствую Вас Гость | RSS | Главная | Каталог статей | Регистрация | Вход

Главная » Статьи » Իրական պատմությունների շողքի ներքո

Աշխարհ աշխարհ

Կյանք, թե միայնություն,
Սեր, թե ատելություն,
Մահ, թե անմահություն,
Կիրք, թե անտարբերություն:
Որն է քոնը, որն է իմը,
Որն է մերը այս կյանքում:
Լաց թե ծիծաղ,
Սեր, ջրհեղեղ,
Որն է մերը, որն է մերը,
Թե կործանված սերն է մերը,
Թե մարդկային չար աչքերը,
Որն է մերը, որն է մերը:
Ձայնս լսիր որ գոռում եմ,
Այն հուշերից տառապում եմ,
Գոնե տխուր երգս լսիր,
Տես երգում եմ բարձր, բարձր,
Տես երգում եմ արտասուքով:
Որն է քոնը, որն է իմը,
Որն է մերը այս մթում,
Թե մարդկային չար հայացքից
Դու կարող ես մահը տեսնել,
Թե մարդկային չար խոսքերից
Դու կարող ես Աստծուն գտնել:
Որն է մերը, որն է մերը,
Դե լավատես քեզ եմ լսում,
Դու ինձ ասա որն է մերը,
Թե չէ կողքից մահ եմ լսում,
Միայն մահ են ասում մարդիկ,
Միայն ցավ եմ տեսնում կողքից,
Միայն վիշտ են տալիս մարդիկ:
Գոնե դու, որ լավատես այս կյանքում,
Ճանապարհը ցույց տուր ինձ,
Անգամ եթե հեռու հեռվում
Հորիզոնին ճամփա կա,
Քեզ խնդրում եմ դու ինձ ասա,
Էլ չլռես, ինձ ասա,
Գոնե խղճա և' ինձ, և' քեզ,
Ասա ճամփան հորիզոնի,
Որտեղ միայն սերն է իշխում,
Որտեղ միայն սիրո լույս կա,
Այնտեղ, որտեղ գազան չկա,
Այնտեղ, որտեղ սողուն չկա,
Այնտեղ, որտեղ աչքեր չկան,
Այնտեղ, որտեղ խաչեր չկան,
Այնտեղ, որտեղ Հիսուսը կա,
Այնտեղ, որտեղ Դու էլ կաս:
Ծիծաղ, թե մահվան տագնապ,
Սեր, թե քարկոծված մարմին,
Կյանք, թե ատելության հորձանուտ,
Բարև, թե քննադատություն,
Համբույր, թե արյան հետքեր,
Հայացք, թե մարդկային զզվանք,
Դու, թե ես,
Որն է քոնը, որն է իմը,
Որն է մերը այս կյանքում,
Ցավալի է, միայն մեկը,
Նետվող քարի ցավը միայն:
Որն է քոնը, որն է իմը,
Ուշ է արդեն, շատ ուշ է,
Հորիզոնն էլ շատ հեռու է,
Նայիր գոնե վերջին անգամ,
Նայիր գոնե պարանը վզիտ,
Մաքրիր գոնե արյունն այտիդ,
Տեսնեմ էլի դեմքդ պուպուշ,
Էստեղ նայի, աչքերիս մեջ,
Նայիր գոնե վերջին անգամ,
Քեզնից հետո հերթը իմն է:
Աստված քեզ հետ:





Категория: Իրական պատմությունների շողքի ներքո | Добавил: Gayline (10.05.2010)
Просмотров: 1024 | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]

Форма входа

Поиск

Наш опрос

Оцените мой сайт
Всего ответов: 72

       MER ASHXARHY


  Ուշադրություն

Բոլոր այն անձիք ովքեր
ունեն հետաքրքիր գեյ
պատմություններ իրենց
և այլ մարդկանց հետ
կապված, ինչպես նաև
գեղեցիկ բանա-
ստեղծություներ,
ապա գրեք կայքում
հյուրերի բաժնում, կամ
ուղարկեք
www.arsenchok@mail.ru
հասցեին: Դրանք
անպայման տեղ
կհատկացվեն կայքում:

                Սիրով Gay Line








Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0