*GAY*    *LINE*Пятница, 17.05.2024, 14:46

Приветствую Вас Гость | RSS | Главная | Доска объявлений | Регистрация | Вход

Главная » Доска объявлений » Разное » Разное...

В категории объявлений: 3
Показано объявлений: 1-3


Сортировать по: Дате · Названию · Рейтингу · Комментариям · Просмотрам
Ինճպես է կրճատվում տղամարդկանց մոտ սեռական երկարակեցությունը

Խնդիրն այն է, որ տղամարդկանց սեքսուալ երկարակեցությունը  կախված է այն  բանից, թե կյանքի ընթացքում որքան հաճախ են նրանք մրսածություն ունեցել: Նման եզրակացության հանգել են  շոտլանդացի գիտնականները: Նրանք պարզել են, որ մրսածությունից թուլացած  արական օրգանիզմն ի վիճակի չէ  արտադրել սպերմատոզոիդների նորմալ զարգացման համար անհրաժեշտ հորմոններ:  Մրսածությունն ուղեկցող բարձր ջերմությունը բացասաբար է ազդում սպերմատոզոիդների որակի վրա:  

Հանքանյութերի, վիտամինների և օգտակար նյութերի պակասը զգալիորեն թուլացնում է օրգանիզմը, և թույլ իմունային համակարգով մարդիկ մրսածության հանդեպ դառնում են շատ զգայուն:  
Եվ հիշեք, որ տղամարդկանց սեռական երկարակեցությունը նաև կախված է կյանքի ընթացքում ձեռքբերած վարակիչ հիվանդությունների քանակից: 
Разное... | Просмотров: 791 | Дата: 29.04.2010 | Комментарии (0)

Ինչպես ճիշտ օգտագործել պահպանակը

Պահպանակը հատուկ պաշտպանիչ միջոց է` նախատեսված օգտագործելու էրեկցված առնանդամի վրա: Այն իր մեջ է հավաքում սերմնահեղուկը և կանխում է նրա ներթափանցումը: Պահպանակն ունի ավելի քան երկու հազար տարվա պատմություն, նրա նախատիպերը օգտագործվել են դեռ հին Չինաստանում: Այսօր պահպանակների զգալի մասն արտադրվում է լատեքսից` հեվեյա ծառի հատուկ արտազատուկից: Պահպանակի որոշ տեսակներ արտադրվում են բնական կաշվից, տարբեր թաղանթներից, օրինակ` աղիների, արհեստական պոլիմերներից, սակայն սրանցից և ոչ մեկը չի հանդիսանում հուսալի միջոց սեռավարակներից պաշտպանվելու համար: Այդ պատճառով, խորհուրդ է տրվում օգտագործել միայն լատեքսից պատրաստվածները: 

ՊԱՀՊԱՆԱԿԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ


- Պահպանակը գնելիս անհրաժեշտ է ուշադրություն դարձնել պիտանիության ժամկետին և ստուգել փաթեթի ամբողջականությունը` նրա ներսում օդի առկայությունը ճշտելու միջոցով:

- Պահպանակը բացելիս չպետք է օգտագործել կտրող կամ ծակող գործիքներ, այլ բացել նրբորեն, փաթեթի բացելու համար նախատեսված հատուկ հատվածից աշխատելով չվնասել այն:
- Մի բացեք պահպանակի փաթաթված օղակը մինչ առնանդամի գլխիկի վրա այն տեղադրելը:
- Պահպանակը ճիշտ կեղմով տեղադրեք էրեկցված առնանդամի գլխիկին, իսկ եթե կողմը շփոթել եք ապա լավ կլինի վերցնել նոր պահպանակ: Մի փորձեք հագցնել պահպանակը նախքան առնադամի էրեկցված լինելը:
- Մինչև հագցնելը ցուցամատի և բութ մատի օգնությամբ սեղմեք պահպանակի վերին պտկանման հատվածը` ներսում եղած օդը դուրս մղելու նպատակով:
- Շարուանկելով պահել պտկանման հատվածը` պահպանակը իջեցրեք ողջ երկարությամբ` գլորելով մինչև առնանդամի հիմքը:
- Սերմնաժայթքումից անմիջապես հետո` նախքան էրեկցիայի վերանալը, առնանդամը դուրս հանեք` պահպանակը հիմքից բռնելով:
- Պտկաձև գլխիկը ներքև պահած` հանգուցակապեք պահպանակի հիմքը և միայն հետո այն նետեք աղբարկղը:
- Յուրաքանչյուր սեռական հարաբերության ժամանակ օգտագործեք նոր պահպանակ: Պահպանակը չի կարելի լվանալ, այն ենթակա չէ կրկնակի օգտագործման:


ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐ ՊԱՀՊԱՆԱԿԻ ՊԱՏՌՎԵԼՈՒ ՀԱՎԱՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՊԱԿԱՍԵՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ

- Պահպանակը ձեռք բերելիս աշխատեք ընտրել որակյալը: Ընտրված պահպանակը պետք է համապատասխանի միջազգային չափանիշներին և ունենա ISO (Ստանդարդացման Միջազգային Կազմակերպություն), CE (Եվրոմիության չափանիշներ) կամ OMS (Առողջապահության Միջազգային Կազմակերպության չափանիշներ) տարբերանշաններից որևէ մեկը:
- Ընտրեք "strong” կամ "ultra-strong” ցուցումներով պահպանակ:
- Խորհուրդ է տրվում օգտագործել "Ստուգված է համապատասխան EN 600” ցուցումով պահպանակ: Այս տեղեկատվությունները կարելի է տեսնել պահպանակի փաթեթի վրա:
- Պահպանակը միշտ պահեք չոր և սառը տեղում, հեռու արևի լույսից:
- Պահպանակն առանց պաշտպանիչ փաթեթի չի կարելի պահել:
- Անհրաժեշտության դեպքում (քիչ քսուկով պահպանակ, հետանցքային հարաբերություն) օգտգործեք հավելյալ քսուկներ (լուբրիկանտ, լուբրիգել)
- Օգտագործեք միայն ջրային հիմքով պատրաստված հատուկ քսուկներ:
- Ժահպանակների հետ մի օգտագործեք բուսական կամ ճարպային հիմքով քսուկներ, յուղեր քանի որ դրանք քայքայում են այն:
- Տարբեր տեսակի սեռական հարաբերությունների համար (հեշտոցային, հետանցքային, բերանային) օգտագործեք համապատասխան պահպանակ:
- Չի կարելի օգտագործել երկու պահպանակ միաժամանակ, քանի որ միմյանց հետ շփումից կարող են պատռվել:


ԻՆՉ ԱՆԵԼ ԵԹԵ ՊԱՀՊԱՆԱԿԸ ՊԱՏՌՎԵԼ ԿԱՄ ՍԱՀԵԼ Է:

Հետանցքային հարաբերության ժամանակ
- Անմիջապես ընդհատել հարաբերությունը
- Եթե սերմնաժաթքումը տեղի է ունեցել` փորձել հեռացնել ինչքան հնարավոր է շատ սերմնահեղուկ:
- Հետանցքային լվացումը ցանկալի չէ, քանի որ այն կարող է վնասել ուղիղ աղու լորձաթաղանթը և բարձրացնել վարակվելու ռիսկը:
- Ակտիվ զուգընկերը պետք է միզի և լվանա առնանդամը:

Բերանային հարաբերության ժամանակ
- Անմիջապես ընդհատել հարաբերությունը
- Եթե սերմնաժաթքումը տեղի է ունեցել` դուրս թքել սերմնահեղուկը
- Բերանը ողողել որևէ հականեխիչ նյութով, օրինակ օղիով
- Ցանկալի չէ օգտագործել ատամի խոզանակ, քանի որ այն կարող է վնասել լնդերը և բարձրացնել վարակման հավանականությունը

Разное... | Просмотров: 2297 | Дата: 29.04.2010 | Комментарии (0)

Gay Life/Տղամարդու սեքսուալ լինելու գաղտնիքները

Մասնագետները պնդում են, որ սեքսուալությունը մեծ մասամբ պայմանավորված է խառնվածքով: Այսինքն` սեքսուալության մեջ էական դեր են կատարում գենետիկական, նյարդային և հորմոնալ գործոնները: 
Սեռական ֆունկցիան, ի տարբերություն ֆիզիոլոգիական մյուս ֆունկցիաների, որոշվում է տարիքով, այսինքն սեքսուալ դրսևորումներն առաջանում են սեռական հասունացման` արբունքի շրջանում: Որոշակի տարիքի բնորոշ են սեքսուալ դրսևորումների որոշակի առանձնահատկություններ: Արբունքի շրջանում (սեռական հակման հասունացման շրջան) տղաների մոտ ի հայտ են գալիս առաջին սերմնաժայթքումները (հատկապես` գիշերային երազախաբության ձևով), աղջիկների մոտ` դաշտանը: Մեծ մասամբ այդ շրջանն ավարտվում է սեռական կյանքի սկզբով: Հաջորդ շրջանը (20-26 տարեկան), որը պայմանականորեն կարելի է անվանել անցումային, սովորաբար ավարտվում է ամուսնությամբ: 27-50 տարեկանը համարվում է հասուն սեքսուալության շրջան. այն բնորոշվում է սեռական ակտիվության բավականին հարթ մակարդակով, որը համապատասխանում է անհատական առանձնահատկություններին և կյանքի պայմաններին: Հաջորդ շրջանում, որի սահմանները ճշգրիտ որոշել հնարավոր չէ, սովորաբար տեղի է ունենում սեռական ակտիվության աստիճանական նվազում, սեռական ոլորտի հանդեպ հետաքրքրության թուլացում, սեռական կյանքի մարում, և, համապատասխանաբար` սեռական աբստինենցիայի շրջանների ավելացում:
Տղամարդու սեքսուալության առավել բնորոշ դրսևորումներն են առնանդամի լարումը (էրեկցիա) և սերմնաժայթքումը (էյակուլացիա): Առնանդամի լարումը ռեֆլեքսային գործողություն է, որի հետևանքով առնանդամը ծավալով մեծանում է և պնդանում` նպաստելով հետանցք մուտք գործելուն և սեռական հարաբերության իրագործմանը: Էրեկցիայի հիմքում ընկած է առնանդամի խորշիկավոր մարմնիկների արյունալեցումը: Միզուկի սպունգանման մարմինը և առնանդամի գլխիկը նույնիսկ էրեկցիայի գագաթնակետին ավելի պակաս են լարված, քան խորշիկավոր մարմնիկները, որը նպաստում է միզուկով սերմնահեղուկի անցմանը և կանխում կանանց սեռական օրգանների վնասվածքները: Սեռական հարաբերության վերջում կամ նրա իրագործմանը չնպաստող իրադրություններում էրեկցիան անհետանում է: Հարկավոր է նշել, որ էրեկցիան դեռևս հին ժամանակներում համարվել է տղամարդու սեքսուալության խորհրդանիշ, իսկ նրա խանգարումները (հաճախ` ոչ լրիվ արդարացի) դիտել են որպես սեռական թուլության գլխավոր և նույնիսկ միակ ցուցանիշ:
Յուրաքանչյուր տղամարդ սեռական ակտիվության մակարդակը հարմարեցնում է իր սեքսուալ խառնվածքին:
Սեռական հարաբերության ընթացքում, որի տևողությունը կարող է տատանվել մի քանի վայրկյանից մինչև մի քանի րոպե, առնանդամի շարժումների (ֆրիկցիա) ժամանակ նրա գլխիկի ուղղակի գրգռման հետևանքով առաջանում է սեռական գրգռման կտրուկ աճ, որը սովորաբար ուղեկցվում է հեշտանքով (օրգազմ) ուղեկցվող սերմնաժայթքման: Պասիվ գեյերի կամ տրանսգենդերների մեծ մասը սեռական մերձեցման ժամանակ երբեք չի սերմնաժայթքում, ինչն անվանվում է սեռական սառնություն: Սակայն նրանք, նույնիսկ սերմնաժայթքման բացակայության դեպքում, կարող են մերձեցումից ստանալ խորը հոգեկան բավարարվածություն:
Սեքսուալ զուգընկերների համար ընդունելի է այն բոլորը ինչ արվում է երկկողմանի համաձայնությամբ:
Разное... | Просмотров: 1283 | Дата: 10.04.2010 | Комментарии (0)

Форма входа

Поиск

Наш опрос

Оцените мой сайт
Всего ответов: 72

       MER ASHXARHY


  Ուշադրություն

Բոլոր այն անձիք ովքեր
ունեն հետաքրքիր գեյ
պատմություններ իրենց
և այլ մարդկանց հետ
կապված, ինչպես նաև
գեղեցիկ բանա-
ստեղծություներ,
ապա գրեք կայքում
հյուրերի բաժնում, կամ
ուղարկեք
www.arsenchok@mail.ru
հասցեին: Դրանք
անպայման տեղ
կհատկացվեն կայքում:

                Սիրով Gay Line








Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0