Ինճպես է կրճատվում տղամարդկանց մոտ սեռական երկարակեցությունը
Խնդիրն այն է, որ
տղամարդկանց սեքսուալ երկարակեցությունը կախված է այն բանից, թե կյանքի
ընթացքում որքան հաճախ են նրանք մրսածություն ունեցել: Նման եզրակացության
հանգել են շոտլանդացի գիտնականները: Նրանք պարզել են, որ մրսածությունից
թուլացած արական օրգանիզմն ի վիճակի չէ արտադրել սպերմատոզոիդների նորմալ
զարգացման համար անհրաժեշտ հորմոններ: Մրսածությունն ուղեկցող բարձր
ջերմությունը բացասաբար է ազդում սպերմատոզոիդների որակի վրա:
Հանքանյութերի, վիտամինների և օգտակար նյութերի պակասը զգալիորեն
թուլացնում է օրգանիզմը, և թույլ իմունային համակարգով մարդիկ մրսածության
հանդեպ դառնում են շատ զգայուն:
Եվ
հիշեք, որ տղամարդկանց սեռական երկարակեցությունը նաև կախված է կյանքի
ընթացքում ձեռքբերած վարակիչ հիվանդությունների քանակից:
Պահպանակը հատուկ
պաշտպանիչ միջոց է` նախատեսված օգտագործելու էրեկցված առնանդամի վրա: Այն
իր մեջ է հավաքում սերմնահեղուկը և կանխում է նրա ներթափանցումը: Պահպանակն
ունի ավելի քան երկու հազար տարվա պատմություն, նրա նախատիպերը
օգտագործվել են դեռ հին Չինաստանում: Այսօր պահպանակների զգալի մասն
արտադրվում է լատեքսից` հեվեյա ծառի հատուկ արտազատուկից: Պահպանակի որոշ
տեսակներ արտադրվում են բնական կաշվից, տարբեր թաղանթներից, օրինակ`
աղիների, արհեստական պոլիմերներից, սակայն սրանցից և ոչ մեկը չի
հանդիսանում հուսալի միջոց սեռավարակներից պաշտպանվելու համար: Այդ
պատճառով, խորհուրդ է տրվում օգտագործել միայն լատեքսից պատրաստվածները: ՊԱՀՊԱՆԱԿԻ
ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ - Պահպանակը գնելիս
անհրաժեշտ է ուշադրություն դարձնել պիտանիության ժամկետին և ստուգել փաթեթի
ամբողջականությունը` նրա ներսում օդի առկայությունը ճշտելու միջոցով: - Պահպանակը բացելիս
չպետք է օգտագործել կտրող կամ ծակող գործիքներ, այլ բացել նրբորեն, փաթեթի
բացելու համար նախատեսված հատուկ հատվածից աշխատելով չվնասել այն: - Մի
բացեք պահպանակի փաթաթված օղակը մինչ առնանդամի գլխիկի վրա այն տեղադրելը: -
Պահպանակը ճիշտ կեղմով տեղադրեք էրեկցված առնանդամի գլխիկին, իսկ եթե
կողմը շփոթել եք ապա լավ կլինի վերցնել նոր պահպանակ: Մի փորձեք հագցնել
պահպանակը նախքան առնադամի էրեկցված լինելը: - Մինչև հագցնելը ցուցամատի
և բութ մատի օգնությամբ սեղմեք պահպանակի վերին պտկանման հատվածը` ներսում
եղած օդը դուրս մղելու նպատակով: - Շարուանկելով պահել պտկանման
հատվածը` պահպանակը իջեցրեք ողջ երկարությամբ` գլորելով մինչև առնանդամի
հիմքը: - Սերմնաժայթքումից անմիջապես հետո` նախքան էրեկցիայի վերանալը,
առնանդամը դուրս հանեք` պահպանակը հիմքից բռնելով: - Պտկաձև գլխիկը
ներքև պահած` հանգուցակապեք պահպանակի հիմքը և միայն հետո այն նետեք
աղբարկղը: - Յուրաքանչյուր սեռական հարաբերության ժամանակ օգտագործեք
նոր պահպանակ: Պահպանակը չի կարելի լվանալ, այն ենթակա չէ կրկնակի
օգտագործման:
ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐ ՊԱՀՊԱՆԱԿԻ ՊԱՏՌՎԵԼՈՒ
ՀԱՎԱՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՊԱԿԱՍԵՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ
- Պահպանակը ձեռք
բերելիս աշխատեք ընտրել որակյալը: Ընտրված պահպանակը պետք է համապատասխանի
միջազգային չափանիշներին և ունենա ISO (Ստանդարդացման Միջազգային
Կազմակերպություն), CE (Եվրոմիության չափանիշներ) կամ OMS (Առողջապահության
Միջազգային Կազմակերպության չափանիշներ) տարբերանշաններից որևէ մեկը: -
Ընտրեք "strong” կամ "ultra-strong” ցուցումներով պահպանակ: - Խորհուրդ
է տրվում օգտագործել "Ստուգված է համապատասխան EN 600” ցուցումով
պահպանակ: Այս տեղեկատվությունները կարելի է տեսնել պահպանակի փաթեթի վրա: -
Պահպանակը միշտ պահեք չոր և սառը տեղում, հեռու արևի լույսից: -
Պահպանակն առանց պաշտպանիչ փաթեթի չի կարելի պահել: - Անհրաժեշտության
դեպքում (քիչ քսուկով պահպանակ, հետանցքային հարաբերություն) օգտգործեք
հավելյալ քսուկներ (լուբրիկանտ, լուբրիգել) - Օգտագործեք միայն ջրային
հիմքով պատրաստված հատուկ քսուկներ: - Ժահպանակների հետ մի օգտագործեք
բուսական կամ ճարպային հիմքով քսուկներ, յուղեր քանի որ դրանք քայքայում են
այն: - Տարբեր տեսակի սեռական հարաբերությունների համար (հեշտոցային,
հետանցքային, բերանային) օգտագործեք համապատասխան պահպանակ: - Չի կարելի
օգտագործել երկու պահպանակ միաժամանակ, քանի որ միմյանց հետ շփումից կարող
են պատռվել: ԻՆՉ ԱՆԵԼ ԵԹԵ
ՊԱՀՊԱՆԱԿԸ ՊԱՏՌՎԵԼ ԿԱՄ ՍԱՀԵԼ Է:
Հետանցքային հարաբերության
ժամանակ - Անմիջապես ընդհատել հարաբերությունը - Եթե սերմնաժաթքումը
տեղի է ունեցել` փորձել հեռացնել ինչքան հնարավոր է շատ սերմնահեղուկ: -
Հետանցքային լվացումը ցանկալի չէ, քանի որ այն կարող է վնասել ուղիղ աղու
լորձաթաղանթը և բարձրացնել վարակվելու ռիսկը: - Ակտիվ զուգընկերը պետք է
միզի և լվանա առնանդամը:
Բերանային հարաբերության ժամանակ -
Անմիջապես ընդհատել հարաբերությունը - Եթե սերմնաժաթքումը տեղի է
ունեցել` դուրս թքել սերմնահեղուկը - Բերանը ողողել որևէ հականեխիչ
նյութով, օրինակ օղիով - Ցանկալի չէ օգտագործել ատամի խոզանակ, քանի որ
այն կարող է վնասել լնդերը և բարձրացնել վարակման հավանականությունը
Բոլոր այն անձիք ովքեր ունեն հետաքրքիր գեյ պատմություններ իրենց և այլ մարդկանց հետ կապված, ինչպես նաև գեղեցիկ բանա- ստեղծություներ, ապա գրեք կայքում հյուրերի բաժնում, կամ ուղարկեք www.arsenchok@mail.ru հասցեին: Դրանք անպայման տեղ կհատկացվեն կայքում: