Հայաստանցիների
մեծ մասը չի համաձայնի միասեռական հարեւան ունենալ: Ըստ Կանանց ռեսուրս
կենտրոնի վերջերս անցկացրած "Ի՞նչ կանեք, եթե ձեր հարեւանը միասեռական
լինի" թեմայով հարցումի համաձայն' հարցվածների 86 տոկոսը պատասխանել է, որ
չի հանդուրժի դա: Կենտրոնի սեռական եւ վերարդադրողական առողջության հարցերի
պատասխանատու Անուշ Պողոսյանը "Ա1+"-ին պատմեց, որ մի քանի տարի առաջ
անգամ 100 տոկոսանոց անհանդուրժողականություն դրսեւորում կար: "Մեզանից
յուրաքանչյուրը կարծրատիպեր ունի եւ դա նորմալ է, բայց կարելի է չէ ՞մի քիչ
կարդալ, տեսնել, ուսումնասիրել: Ինչեւէ, գոնե հասարակության մի չնչին
տոկոսը սկսել է գիտակցել, որ մարդիկ իրավունք ունեն լինելու այնպիսին,
ինչպիսին որ կան",-ասում է նա: "Փինք" տեղեկատվական կենտրոնի ղեկավար
Մամիկոն Հովսեփյանը "Ա1+"-ին պատմեց, որ վերջին շրջանում կրկնակի հաճախ են
սկսել հարցնել իրեն միասեռ մարդկանց մասին: Նրա խոսքերով աղմուկը բարձրացավ
դեկտեմբերից, երբ Հայաստանը միացավ ՄԱԿ-ի միասեռականների իրավունքների
պաշտպանության հռչակագրին: "Հիմնական շփոթմունքը այն է, որ այդ նյութերում
միասեռականների մասին խոսում են իբրեւ մարմնավաճառների, ովքեր կանացի շորեր
են հագնում, սեռավարակներ են տարածում",-ասում է Մամիկոն Հովսեփյանը եւ
հատուկ հավաստում, որ միասեռականների գերակշռող մեծամասնությունը
արտաքնապես չի տարբերվում, իսկ սեռավարակները կարող են տարածել նաեւ
միասեռական հակում չունեցող մարդիկ: Կազմակերպության համակարգող Լիլիթ
Խորենյանն ասում է, որ իր համար, որպես հանրային տեղեկատվության եւ սեռական
առողջության խնդիրներով զբաղվող կազմակեպության ներկայացուցչի,
նյարդայնացուցիչ է, երբ երկրի բարձր պաշտոններ զբաղեցնող մարդիկ
միասեռականների մասին ասում են, թե. "Դա հիվանդություն է, գնացեք Հոլանդիա,
նոր մոդա է, Եվրախորհուրդ ենք մտել, իսկ թերթերն էլ արվամոլ կամ
համասեռամոլ բառերն են գրում": Մամիկոն Հովսեփյանը էլ փաստում է, որ չնայած
իրավական եւ ֆորմալ առումով ոչ մի խնդիր չունեն միասեռականները
Հայաստանում, բայց նրանց նկատմամբ բռնությունները դեռեւս հաճախ կրկնվող
երեւույթ են' հատկապես զինվորական ծառայության ժամանակ, Նա նաեւ նշում է,
որ նույնքան վիրավորական է, երբ հաճախ խախտելով անձնական կյանքի
գաղտնիության իրավունքը, հրապարակվում են անուններ, նկարներ են դրվում,
ինչը վերջերս տեղի ունեցավ թերթերից մեկի'հայ լեզբուհիների մասին նյութի
հրապարակումից հետո, որը եւ մեծ աղմուկ բարձրացրեց:
Բոլոր այն անձիք ովքեր ունեն հետաքրքիր գեյ պատմություններ իրենց և այլ մարդկանց հետ կապված, ինչպես նաև գեղեցիկ բանա- ստեղծություներ, ապա գրեք կայքում հյուրերի բաժնում, կամ ուղարկեք www.arsenchok@mail.ru հասցեին: Դրանք անպայման տեղ կհատկացվեն կայքում: