*GAY*    *LINE*Понедельник, 25.11.2024, 13:20

Приветствую Вас Гость | RSS | Главная | | Регистрация | Вход

Главная » 2010 » Апрель » 11 » Հայաստանի գեյերը «ընդհատակում» շա՞տ են
00:44
Հայաստանի գեյերը «ընդհատակում» շա՞տ են
Հայաստանի գեյերը «ընդհատակում» շա՞տ են

16:19 / 21.07.2009


«Համասեռականությունը զավթողական նկրտումներ ունի եւ ինչպես յուրաքանչյուր վատ օրինակ՝ վարակիչ է»,- ժամանակին ասել է մեկը:

Վերջերս, Թուրքիայում մեծ աղմուկ էր բարձրացել 28 նահանգների ըմբշամարտի կենտրոնների կացարանները փակելու առնչությամբ: Փակման առիթ էին հանդիսացել որոշ կենտրոններում հայտնաբերված համասեռականության դեպքերը: Ընդհանրապես, Թուրքիայում համասեռականությունը մեծ տարածում ունի: Եվ, առհասարակ, այս խնդիրը դարձել է Երկիր մոլորակի ամենացավոտ խնդիրներից մեկը:

Աշխարհի մի շարք երկրներում՝ Հոլանդիա (2000թ), Բելգիա (2002թ), Կանադա եւ Իսպանիա (2005թ), այնուհետեւ Հարավ Աֆրիկյան հանրապետություն, Նորվեգիա, Կոլումբիա, ինչպես նաեւ ԱՄՆ-ի ու Գերմանիայի որոշ նահանգներ ու դաշնային հողեր համասեռականների հարաբերությունները օրինականացրել են: Տղամարդիկ ամուսնանում են միմյանց հետ, կանայք ճարահատյալ հետեւում են վերջիններիս օրինակին եւ այս «օրինավոր» զույքերը համատեղ ապրում են երկար ու երջանիկ տարիներ: Երբ հարցը հասնում է երեխային, ապա նրանք, ըստ երեւույթին, դիմում են բարի ու հին միջոցի՝ արագիլի օգնությանը, կամ կաղամբ են աճեցնում,(ըստ ճաշակի): Իրականում գիտության եռուն միտքը հոգացել է նաեւ այդ ուղղությամբ եւ այսօր, իրենց բախտից, մարդկությունը կարող է ժառանգներ ունենալ ոչ բնական ճանապարհներով: Եթե այսպես շարունակվի ազատությանը տուրք տվող «ազատամիտ» հայրիկ-մայրիկները եւ մայրիկ-հայրիկները ենթադրաբար «կարգին» կդաստիարակեն իրենց «արհեստական» որդիներին ու դուստրերին: Այս համապատկերում, երկիր մոլորակի ապագա սերունդի մասին մտաբերելն անգամ սարսափեցնող է: Ինչեւէ, փորձենք հասկանալ, թե որքանով է այս ամենը սպառնում հայ ժողովրդին:

Հայաստանը եվրոպական բարձր արժեքներին ինտեգրվելու ճանապարհին հաճախ մոռանում է սեփական արժեքները եւ, իր ազգային խառնվածքի համաձայն, չի ցանկանում հետ մնալ եւ ոչ մի հարցում:

Հայաստանում համասեռականների առնչությամբ առանձին օրենք չկա: Միայն 2003թ-ի ապրիլի 18-ին, հաշվի առնելով մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի պահանջները, ՀՀ քրեական օրենսգրքի հետեւյալ հոդվածն է ապաքրեականացվել՝ եթե նախկինում համասեռ սեքսուալ ակտի համար անձը քրեական պատասխանատվության էր ենթարկվում, ապա հիմա հանցագործություն է համարվում միայն՝ երբ կողմերից մեկի կամքին հակառակ է եղել տվյալ ակտը (ՀՀ քրեական օրենսգրքի Հոդված 139. Սեքսուալ բնույթի բռնի գործողություններ): «Համասեռականությունը կամ սեքսուալ բնույթի այլ գործողությունները տուժողի կամքին հակառակ, վերջինիս կամ այլ անձի նկատմամբ բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով կամ տուժողի անօգնական վիճակն օգտագործելով»:

Նշենք նաեւ ընդհանուր հավասարության վերաբերյալ Սահմանադրական հոդվածը. Հոդված 14.1. Բոլոր մարդիկ հավասար են օրենքի առջեւ: Խտրականությունը,կախված սեռից, ռասայից, մաշկի գույնից, էթնիկական կամ սոցիալական ծագումից, գենետիկական հատկանիշներից, լեզվից, կրոնից, աշխարհայացքից, քաղաքական կամ այլ հայացքներից, ազգային փոքրամասնությանը պատկանելությունից, գույքային վիճակից, ծնունդից, հաշմանդամությունից, տարիքից կամ անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներից, արգելվում է:

Թե որքանով է վերոհիշյալ ապաքրեականացումը նպաստել Հայաստանում համասեռականների ակտիվությանը, դժվար է ասել, բայց, որ նպաստել է՝ անվիճելի է: Միգուցե, այս հարցում պետք չեր շտապել: Սակայն, ի տարբերություն հիշյալ երկրների, այստեղ պատկերն այլ է: Հայ ազգային մտածողությունն ու հասարակական կարծիքը սեքսուալ փոքրամասնությունների վերաբերյալ խիստ է եւ անհանդուրժող: Նման հարաբերությունների մեջ մտնելը հավասարազոր է խայտառակվելուն: Այդ իսկ պատճառով՝ հայաստանաբնակ համասեռականները ստիպված են գործել ընդհատակում: Այլ կերպ ասած, նրանք չեն երեւում, բայց գործում են: Եթե նայենք ռազմավարական տեսանկյունից. անտեսանելի են՝ ուրեմն վերահսկողությունից դուրս են եւ, հետեւաբար, անկառավարելի: Վաղուց արդեն վերացել է այն կարծրատիպը, որ հոմոսեքսուալները որպես կանոն տարբերվում են արտաքնապես: Իհարկե, կան մաներային խիստ արտահայտված համասեռականներ, սակայն մեծամասնությունը ոչնչով չի առանձնանում (թող ներեն ինձ համասեռական հայրենակիցներս հետեւյալ բառիս համար) նորմալ մարդկանցից, բացի «տեղաշորային» ներքին ցանկություններից ու պահանջներից: Ոչ ոք հստակ չի կարող ասել, թե «անտեսանելի մարդիկ» ինչ քանակությամբ են Հայաստանում: Սակայն, վերջերս, նրանցից շատերը կամա թե ակամա ջրի երես են դուրս գալիս: Տողերիս հեղինակը, շատ անգամ հանդիպել է այդ ազատության դրսեւորումներին՝ օրը ցերեկով այգիներում, մարդաշատ այլ վայրերում: Ինչու է այս անբնական երեւույթը տարածվել եւ արագորեն զարգանում նաեւ ավանդապաշտ ու ադաթապաշտ Հայաստանում, եւ որոնք են այս խնդրի պատճառները… Երեւի թե մեծ դեր է խաղացել վերջին տարիներին մարդկանց թերզարգացությունը կամ համատարած դեպրեսիան ու դեգրադացումը, գուցե բնության չարախնդությունն է (սաղմնային վիճակում արու պտուղի ձեւավորվելու ընթացքում տղամարդու հորմոնների ցածր լինելու պատճառով այն լիարժեք չի ձեւավորվում), հնարավոր է ազդում է մերօրյա ազատախառն քարոզչությունը, կամ հայ ազգի տասնամյակներով անկրոն լինելը՝ հոգու դատարկությունը, կարող է նաեւ գործել հայտնի գործոնը. «արգելված պտուղը քաղցր է», կամ վերջինիս հետ համահունչ՝ մեր ազգային տխրահռչակ «չտեսությունը», դրան կարող է նպաստել եւ մեր իգական սեռի ներկայացուցիչների չափից դուրս անտարբեր լինելը, կամ այս ամենը միասին: Նման խնդիրները ենթակա են լուրջ հետազոտությունների՝ ինչպես ասում են. մեր խելքի բանը չէ: Մեզ մնում է միայն եզրակացություններ ու հետեւություններ անել:

Քանի որ, Հայաստանում համասեռականները եւ այսպես կոչված բիսեքսուալները հաշվարկումից դուրս են, չկան վիճակագրական տվյալներ եւ բնականաբար չեն անցկացվել հարցումներ, հոդվածագիրը փորձել է փոքրիկ հետազոտություն անցկացնել գրանցվելով «X» ծանոթությունների վեբ կայքում: Հերիք է այնտեղ բացել համապատասխան էջ՝ պարզունակ կիսամերկ ու կիսախելագառ ինչ որ կիսամարդու նկարներով, եւ իրենց անդիմադրելի ցանկություններին հլու զոմբիների բանակը իրենց շարքերն լրացնելու առաջարկներով «ռմբակոծում» են էջդ: Ոչ ոք չի կարող նույնիսկ մոտավոր պատկերացնել նրանց քանակը: Սակայն, եթե զուտ պայմանականորեն, փորձենք տոկոսային հարաբերությամբ համակցել տվյալ կայքում գրանցված (ուշադրություն դարձրեք՝ գրանցված, այսինքն՝ բացահայտ, իսկ նրանք շատ ավելի քիչ են, քան թաքնվածները), համասեռակաների ու նատուռալների քանակը՝ «ներքին համախառն արդյունքով», կկազմի ընդհանուր գրանցվածների մոտավորապես 25 տոկոսը, այսինքն՝ մեր մեջ միջինը ամեն 4-րդը «նրանցից» է: Բանից պարզվում է, խեղճուկրակ Հայաստանում տոկոսային հարաբերությամբ ավելի շատ բիսեքսուալներ ու համասեռականներ կան, քան եվրոպական մի շարք երկրներում, որոնց հետ սիրում ենք համեմատվել պատեհ-անպատեհ առիթներով, եւ նույնիսկ՝ հոմոսեքսուալների հանգրվան Հոլանդիայում: Սա, կրկնում եմ, զուտ պայմանականորեն: Եվ ինչպես միամտաբար ասաց մի պարծենկոտ հոմոսեքսուալ մարմնավաճառ՝ նրանց շարքերում են հանրապետության այնպիսի կառկառուն դեմքեր, որ երբ ուզում է մտաբերել այդ անունները, «ուղեղի կաթված» է ստանում: Նա ասաց, որ այդ տեղեկությունը խիստ կոնֆեդենցիալ է եւ այն կտանի իր հետ գերեզման (հարգելով մարդու ազատության եւ կողմնորոշման իրավունքը ու մտահոգվելով մեր համասեռական բարեկամի մասին՝ այդ անունները չեն հիշատակվում):

Նորայր Օհանյան

Просмотров: 1814 | Добавил: Gayline | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]

Форма входа

Поиск

Календарь

«  Апрель 2010  »
ПнВтСрЧтПтСбВс
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930

Наш опрос

Оцените мой сайт
Всего ответов: 72

       MER ASHXARHY


  Ուշադրություն

Բոլոր այն անձիք ովքեր
ունեն հետաքրքիր գեյ
պատմություններ իրենց
և այլ մարդկանց հետ
կապված, ինչպես նաև
գեղեցիկ բանա-
ստեղծություներ,
ապա գրեք կայքում
հյուրերի բաժնում, կամ
ուղարկեք
www.arsenchok@mail.ru
հասցեին: Դրանք
անպայման տեղ
կհատկացվեն կայքում:

                Սիրով Gay Line








Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0