Ուկրաինայի ղեկավարության առջև հանդես է գալիս ակտիվիստ` մի սովորական ուսուցչուհի` մայր, ով պաշտպանում է միասեռականների իրավունքները: <<Միասեռականությունը դա չարիք է: Միասեռականները պետք է հավերժ այրվեն դժողքի կրակներում: Եթե նրանք ցանկանան, ապա կարող են փոխվել և դառնալ նորմալ մարդիկ>>, _ Այս ամենը ասում էի իմ որդուն` Բորիսին, երբ իմացա որ նա գեյ է: Իմ սիրտը կոտրված էր: Ես անում էի ամեն ինչ որպեսզի բուժեմ նրա այդ <<հիվանդությունը>>: 8 ամիս առաջ իմ որդին ինքնասպան եղավ` նետվեց կամուրջից: Հիմա ես ցավում եմ միայն նրա համար, որ չգիտեի միասեռականների մասին ոչինչ, թե ինչքան լավ մարդիկ են նրանք, կարեկցող ու հասկացող: Այն, ինչ պատմել էին իմ ծանոթները և շրջապատի մարդիկ առանց ստույգ տեղեկություն իմանալու, դրանք միայն չար ու էգոիստ կարծիքներ են եղել: Եթե միայն ես կարողանայի հասկանալ իմ որդուն այն ժամանակ, երբ նա բացեց իր սիտը իմ առաջ: Ես հավատում եմ, որ Աստծուն հարկավոր է միայն Բորիսի մաքուր ու ազնիվ հոգին: Աստծու աչքերին ամենակարևորը սերն է ու բարիությունը: Այն ժամանակ ես չէի գիտակցում, որ անիծելով միասեռականներին, ես դրանով անիծում եմ նախ իմ որդուն, համարում նրան հիվանդ և վտանգավոր մարդ: Ես սպանեցի նրա ինքնարժեքությունն ու հավատը: Ես ամբողջովին կործանեցի նրա և մեր բոլորիս կյանքը: Ոչ Աստծու կամքով որդիս նետվեց կամուրջից, որը փողոցին զուգահեռ էր գտնվում, և որից հետո բեռնատար մեքենան վերջնական ջախջախեց նրա մարմինը: Նա երազում էր դառնալ գրող, իսկ ես ու իմ շրջապատի մարդիկ խլեցինք նրա բոլոր երազանքները: Այնպիսի մարդիկ, ինչպիսին իմ որդին էր, հիմա գտնվում են ձեր կողքին: Նրանք կլսեն ձեզ ամեն անգամ, երբ դուք կասեք <<ԱՄԻՆ>>, սակայն ձեր նախանձն ու վախը, արհամարհանքը <<գեյ>> բառի հանդեպ կխլացնեն այդ բոլոր աղոթքները: Ուկրաինան ընդունեց միասեռականների պաշտպանության, ամուսնությունների, երեխաների որդեգրման, շքերթների օրենք, և այդ ամենը մեր բոլոր մայրերի շնորհիվ: _ Ինչ որ բան այն չէ, ոչ, այդ մեզ հետ ինչ որ բան այն չէ: Ինչպես ենք մենք հանգիստ նայում այն փաստին, որ բազում հոմոֆոբներ հավաքվում են փողոցներում ինչպես սատանիստներ ու փորձում նվաստացնել, վիրավորել ու սպանել մեր երեխաներին: Չէ որ հենց մեր երեխաներն են ամեն օր փողոցում լսում բազում վիրավորանքներ, անեծքներ իրենց հասցեին: Փորձում են մեր վզին փաթաթեն այն, որ Հիսուսը ատում է միասեռականներին: Ինչպես կարող է Հիսուսն իմանալ ինչ է ատելությունը, երբ նա բոլորին սիրում է հավասար: Ես որպես մայր, բոլոր մայրերից պահանջում եմ <<Փրկեք ձեր երեխաներին, պահանջեք ղեկավար մարմիններից որպեսզի նրանք պաշտպանեն ձեր երեխաներին: Փրկեք նրանց սատանիստներից քանի դեռ նրանք ձեր կողքին են ու լսում են ձեզ: Վաղը արդեն ուշ կլինի: Հոդվածը տպագրվել է նաև ուկրաինական թերթում: Հուսով եմ, որ բոլոր այս տողերը կկարդան մայրերը և կփորձեն օգնել իրենց երեխաներին: Ամենամեծ օգնությունը, որ կարող եք անել, դա հոգեբանական օգնությունն է: Հասկացեք, պաշտպանեք, սիրեք ձեր երեխաներին, մի տարանջատեք նրանց միմյանցից: Աստված կգնահատի ձեր սերը, լսեք ձեր սրտի ձայնին, մայրական սրտի ձայնը երբեք չի խաբի, մի կործանեք ձեր ընտանիքը հարևանի տան ավանդույթներին հետևելով, ունեցեք ձեր սեփական մտածելակերպը: Սիրեք և պաշտպանեք ձեր երեխաներին քանի դեռ նրանք ձեր կողքին են:
Բոլոր այն անձիք ովքեր ունեն հետաքրքիր գեյ պատմություններ իրենց և այլ մարդկանց հետ կապված, ինչպես նաև գեղեցիկ բանա- ստեղծություներ, ապա գրեք կայքում հյուրերի բաժնում, կամ ուղարկեք www.arsenchok@mail.ru հասցեին: Դրանք անպայման տեղ կհատկացվեն կայքում: