*GAY*    *LINE*Понедельник, 25.11.2024, 13:36

Приветствую Вас Гость | RSS | Главная | | Регистрация | Вход

Главная » 2010 » Апрель » 16 » Ինչ է կատարվում List.am սայթում:
01:53
Ինչ է կատարվում List.am սայթում:
Ինչ սկանդալային իրավիճակ է
այսօր
List.am սայթում





Ինչ է կատարվում List.am սայթում, արդեն իսկ շատ պարզ երևում է հայ ժողովրդի իրական պատկերը: Շատ տղաներ չեն ընդունում միասեռականներին, պատճառաբանելով, որ նրանք իրենց հետ չեն քնում, ոմանք էլ ուղակի չգիտեն թե ինչ է դա, ընդամենը լսել են  հարևանից կամ ընկերուհուց: Եվ վերջապես մինչև ուր է հասնելու հայ ժողովրդի անգրագիտությունը: List.am-ում կարդացի նաև մի անգրագետ տղայի պարծանքներից մեկը. պատմում էր թե ինչպես է վերջերս հարձակվել մի գեյ տղայի վրա և դաժանորեն ծեծել: Ինչպես են մի օր այս մարդիկ կանգնելու Աստծու առաջ և պատասխան տալու իրենց արածների համար: List.am սայթում կարդացի նաև գովազդատուներից մեկի հետևյալ պատմությունը.

*Մի բարեկամուհի ունեի, ով ինձ ատելով ատում էր հենց այն պատճառով, որ ես գեյ էի,ինձ անընդհատ վիրավորում էր, ու ծնողներիս խորհուրդ էր տալիս ինձ հոգեբուժարան տանել:Վիրավորանքները մնացին սրտումս:Ես նախընտրեցի այլևս չշփվել նրանց հետ:Անցան տարիներ ու մի օր, ընկերոջս տուն էի գնացել, երբ ճանապարհին տեսա նրան իր որդու հետ, Ավանի հոգեբուժարանից դուրս գալուց:Բարեկամներիցս հետաքրքրվեցի, և պարզվեց, որ նրա տղան միասեռական է:Եվ այս ամենից հանգեցի այն եզրակացության, որ ծիծաղում է նա, ով վերջում է ծիծաղում:


*Մարիշոկ
G
ITES ES CHEM PASHTPANUM BAYC DE DRANQ EL EN MARD ...IRANQ MEXAVOR CHEN VOR TENC EN CNVEL.....TOX IRANQ APREN NENC VONC VOR UZUM EN.....MENQ BNUTYAN DEM UXXAKI ANZOR ENQ...gayerin petq chi varel,nax da iranc kyanqn ev menak iranca verbervum,heto ete amen mekin ira saxelneri hamar varenq ur khasni,menq chi vor piti datenq,heto mek@ndmisht haskanum eq bolor karacoxnert hivandutyuna te che bancina kam inch voch mek chi @ntrum ira orentacyan et ankax mardu kamqica,aysinqn mard mexavor chi!!!!!!!esqan@ haskacaq?.........aysinqn ete mard mexavor chi iran petq chi datel...isk te da chista te sxal da arden urish harca,es hamarum em vor sxala irancic shaternelen hamrum...et zzvoxner@ to irancic u iranc but uxexic zzven,mard en saxs el mard enq,saxs el karan mi or @tenc darnanq,iranq el karan poxven,@nenc vor et normal mardkayin zgacmunqa,tekuz sxal zgacmunq,trvaca bolorin,isk da apcucvaca u nshanakutyun chuni duq da zgum eq te che,saxis mej el ka vatn u lav@,iranq el hivand chen,uxaki @tenc en u verj u KARAN POXVEN!


* Ալինա
Miat ushqi ekeq ha .... incha ete mardn ira nuyn serin siruma uremn verj,piti dneq u qarkoceq? Kam inch giteq te da vat bana ete duq da cheq porcel? ASEM AVELIN ASUM EN AMENARJANIKN NAYE OV KAROXANUM E 2 SERIC EL HACHUYQ STANA ..ES INQS VAT CHEY ZGA ETE NMANN LINEY U HASTAT VOCHMEK CHEREL HAMARDZAKVI INDZ ASEL TE ES SXAL BANEM ANUM ..SIRUM EM ,DRA MEJ INCH KA? UM KAM INCHEM SIRUM UM INCH GORCNE ... GNACEQ DZER GLXIN TIRUTYUN AREQ HARGARJAN HAYKAKAN HETAMNACUTYUN

*List.am սայթում հանդիպեց մի հետաքրքիր թեմա: Թեման այսպիսին էր, ''Ով է սիրում երկար մազերավ տղաներին???'': Ասեմ վոր շատ զարմացած եմ հայերի այսպիսի առաջընթացի վրա, իրոք շատ զարմանալի էր: Պարզվեց, որ երկար մազերով տղաների սիրում են մոտ 50%-ը, և համարում են, որ իրոք երկար մազերը շատ է սազում տղաներին, ու նաև այն, որ ամեն մարդ ընտրում է իր իմիջը, և հաշվի չի առնում մյուսների կարծիքը, եթե սազում է, ուրեմն գովելի է ու գեղեցիկ: Սայթում գտնվողների` շփվողների 30%-ը կարծում է, որ դա զզվելի է, սազական չէ հայ տղաներին: Հայ տղաները պետքա լինեն միայն կարճ խուզած մազերով, ու հատկանշեցին նաև այն, որ առավել ևս չեն ընդունում ականջողերով և մազերը ներկած տղաներին, շատերը կարծում էին, որ նրանք միասեռական են, սակայն ոմանք էլ հայտնեցին, որ Հայաստանում նույնպես կտեսնես ականջողերով և ներկած մազերով տղաների ու դա 21-րդ դարում զարմանքի պատճառ չէ: Իսկ ինչ վերաբերվում է մյուս 20%-ին, ապա ասեմ, որ նրանք ուղակի բառացիորեն հարձակվեցին երկար մազերով տղաներին վիրավորողների վրա, քանի որ իրենք նույնպես ունեին երկար մազեր, ու արտահայտեցին այն կարծիքը, որ ամեն մարդ ինքն է ընտրում իր իմիջը, ու եթե մարդուն սազում է երկար մազեր, ներկած մազեր կամ ականջողեր, ապա դա նրա իրավունքն է ու ընդունելի է լիովին: Հայտնեցին նաև, որ զգուշանան այն մարդիկ, ովքեր կփորձեն վիրավորել իրենց երկար մազերի համար: Զարմանալի առաջընթաց:
Մարդիկ վերջին ժամանակներս շատ արագ կերպով կարողանում են ազատվել կոմպլեքսներից:

Պարզվեց, որ List.am սայթի` հարաբերություններ բաժնի շփվողների 99.9%-ը միասեռական են, կամ համակրում են նրանց:

Վերջերս հանդիպեցի մի հայտարարության, որտեղ աղջիկը փնտրում է տղա սեռական հարաբերությունների համար: Բոլոր տղաները սկսեցին գրել նրան, ապա այդ անհայտը հայտնեց բոլորին, որ իրականում ինքը տղա է, սակայն տղաները նույն արագացված տեմպով գրում էին նրան, և խոստանում ամեն ինչ, եթե նա գեղեցիկ լինի: Տիրում էր հեռախոսահամարների և mail հասցեների տեղատարափ: Շատ զարմացած էի նման վերաբերմունք տեսնելով, սակայն պարզվեց նաև այն, որ նրանց թվում կային նաև այն անձիք, ովքեր նախկինում քննադատում էին միասեռականներին: Ու նաև ուրախ եմ նրա համար, որ մարդիկ սկսեցին գնահատել ոչ թե սեռը, այլ գեղեցիկը: Այնտեղ նաև գրեց մի աղջիկ, որը քննադատեց հայտարարություն տվողին նրա միասեռական լինելու համար, իսկ տղաներից մեկը պատասխանեց հետևալը <Դուք` աղջիկներտ, ինքներտ եք մեղավոր դրանում>: Այսինքն հասկանալի դարձավ այն, որ աղջիկները ներկա պահին Հայաստանում ունեն բազում կոմպլեքսներ, որոնցից չեն կարողանում ազատվել ինչ-ինչ պատճառներով, իսկ մեզ` միասեռականներիս մոտ բացակայում են կոմպլեքսները, և ըստ դրա տղաների համար ավելի հաճելի է շփվել մեր` միասեռականների հետ: Այդ կոմպլեքսեները բացակայում են ռուս և արտասահմանցի աղջիկների մոտ: Իսկ ինչու է գնալով Հայաստանում զգալիորեն աճում միասեռականների թիվը, այնքանով, որ շատ ժամանակ երթուղային տաքսու մեջ, որտեղ նստելատեղ չի լինում, բոլորը լինում են միասեռական, կամ փողոցում ամեն քայլափոխի գեյը հանդիպում է գեյի: Դա երևի աղջիկների մեղավորությունն է, կարելի է ճիշտ համարել այն տղայի ասածները: Ուղղակի ապշած եմ նման փոփոխություն նկատելով:
Շատերը ասում են, որ չեն ընդունում այդ փաստը, սակայն երբ փողոց ես դուրս գալիս գեղեցիկ հագնված, և այնքան գեղեցիկ, որ տղաները աևլս չեն նկատում, որ դու տղա ես, բոլորը սկսում են մեխանիկորեն քայլել ետևիցդ, ու ամեն քայլափոխի ստանում ես ծանոթության առաջարկներ: Եվ ինչպես հասկանալի է դառնում, մեր հայերի շրջապատում, ավելի լավ է լինես խնամված`գեղեցիկ, մաներաներով, և քեզ ավելի լավ կնդունեն և կսիրեն, քան հագնվես տղայական և այդ տղայական հագուստի մեջ ցուցադրես` անկախ քեզանից ցուցադրես քո գեյ լինելը: Նման դեպքում ավելի քան արժանանում ես մարդկանց ատելությանը: Եվ այս բոլոր փոփոխությունները տեսնելով, կարծում եմ, որ շատ կարճ ժամանակահատվածում Հայաստանը իր քաղաքակրթությամբ կգերազանցի Հոլանդիային:


Просмотров: 1625 | Добавил: Gayline | Рейтинг: 3.5/2
Всего комментариев: 2
1 Gayline  
0

2 Gayline  
0

Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]

Форма входа

Поиск

Календарь

«  Апрель 2010  »
ПнВтСрЧтПтСбВс
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930

Наш опрос

Оцените мой сайт
Всего ответов: 72

       MER ASHXARHY


  Ուշադրություն

Բոլոր այն անձիք ովքեր
ունեն հետաքրքիր գեյ
պատմություններ իրենց
և այլ մարդկանց հետ
կապված, ինչպես նաև
գեղեցիկ բանա-
ստեղծություներ,
ապա գրեք կայքում
հյուրերի բաժնում, կամ
ուղարկեք
www.arsenchok@mail.ru
հասցեին: Դրանք
անպայման տեղ
կհատկացվեն կայքում:

                Սիրով Gay Line








Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0