Կալիֆորնիայում երեկվանից սկսվել
են միասեռականների ամուսնությունները, որոնք թույլատրված են օրենքով:
Սպասվում է, որ այսօր կամուսնանան հազարավոր զույգեր, որոնք տասնամյակներ
շարունակ սպասել են միասեռականների ամուսնությունների օրինականացմանը:
Անցած
ամիս Կալիֆորնիայի Գերագույն դատարանը ընդունեց միասեռականների
ամուսնությունների արգելքը վերացնող օրենքը, որը ուժի մեջ մտավ երկուշաբթի
օրը:
«Ֆրանսպրես»-ի վկայությամբ՝ Սան Ֆրանցիսկոյի քաղաքապետ Գեյվին
Նյուսոմը երեկ ներկա է եղել 87-ամյա Դել Մարտինի եւ 83֊-մյա Ֆիլիս Լայոնի
ամուսնության արարողությանը: Զույգը միասին է ապրել 56 տարի:
Մեկնաբանները
կանխատեսում են, որ նման ամուսնությունների կազմակերպումը շատ շահութաբեր
բիզնես կդառնա Կալիֆորնիայում, քանի որ սպասվում է միասեռականների հոսք
մնացած նահանգներից, որտեղ այդ ամուսնություններն արգելված են:
Սոցիոլոգիական
հարցումների արդյունքները վկայում են, որ Կալիֆորնիայի բնակիչների 52
տոկոսը կողմ է միասեռական ամուսնություններին, 41 տոկոսը դեմ է:
Բոլոր այն անձիք ովքեր ունեն հետաքրքիր գեյ պատմություններ իրենց և այլ մարդկանց հետ կապված, ինչպես նաև գեղեցիկ բանա- ստեղծություներ, ապա գրեք կայքում հյուրերի բաժնում, կամ ուղարկեք www.arsenchok@mail.ru հասցեին: Դրանք անպայման տեղ կհատկացվեն կայքում: