Նրանց
կարծիքով՝ պատճառը հասարակության կաղապարված մտածողությունն է «Ինչպես
ամբողջ
աշխարհում, այնպես էլ Հայաստանում՝ հայ միասեռականները անպաշտպան են ու
տկար: Տարբեր
հեղինակավոր ամբիոններից հայ իշխանավորները բարձրաձայնում են, թե մեր
երկիրը ժողովրդավար,
ինքնիշխան պետություն է եւ հարգում է մարդու իրավունքներն ու հիմնարար
ազատությունները,
նույնիսկ մայր օրենքում կան սահմանված այս խոսքերը, բայց նույն այդ
բարձրաստիճան
այրերը մինչեւ հիմա չեն կարողանում ստեղծել մի օրենսդրական փաստաթուղթ,
որով պաշտպանված
լինեն հայ միասեռականների շահերը: Բոլորին է հայտնի ներկայիս Հայաստանի
սոցիալական
եւ բարոյահոգեբանական իրավիճակը: Այսօր Հայաստանում բավականին շատ է
միասեռականների
թիվը, սակայն նրանց գործունեությունը սահմանափակվում է միայն ընդհատակյա
հանդիպումներով,
վիրտուալ զրույցներով: Դեռեւս չի եղել այնպիսի դեպք, երբ հայ երիտասարդը
կարողանա
անկաշկանդ ու սրտաբուխ արտահայտի իր ով լինելը եւ չքննադատվի շրջապատի
կողմից: Իսկ
սա էլ իր հերթին բերում է բարդույթավորման եւ անձի ներփակման, որի
հետեւանքն է սթրեսային
վիճակներով, հոգեկան տարբեր խեղումներով հիվանդ երիտասարդների ներհոսքը
համապատասխան
հաստատություններ: Խորհրդային Միության փլուզումից հետո Հայաստանը դարձավ
ինքնիշխան
պետություն եւ բռնեց ժողովրդավարացման ուղին: Տարբեր երկրների հետ
շփումների արդյունքում
սկսվեց կամաց-կամաց աշխուժանալ միասեռականների «վերերկրյա» կյանքը,
բացվեցին միասեռականների
համար նախատեսված հաստատություններ, օրինակ՝ բար-սրճարան Մոնտե-Քրիստոն:
Սակայն սա
չթեթեւացրեց հայ միասեռականի կյանքը: Այսօր հայ միասեռականները հիմնականում
հանդիպում
են ինտերնետային կապի միջոցով՝ Chat-ի օգնությամբ: Վիճակը փոքրիշատե բարվոք
է մայրաքաղաքում: Մի հայացք գցենք նաեւ Հայաստանի մյուս քաղաքներին: Այստեղ
ամենաանմխիթար
վիճակն է տիրում հատկապես հանրապետության երկրորդ քաղաքում՝ Գյումրիում:
Լինելով
ավանդապաշտ ու փոքր քաղաք՝ գյումրեցիք ընդհանրապես չեն ընդունում
միասեռականությունը
եւ ամեն վայրկյան փորձում են քննադատել ու ոտնահարել միասեռականներին: Իսկ
գյումրեցի միասեռականներն իրենց սեռական կյանքով ապրում են միայն ժամանակ
առ ժամանակ՝
մայրաքաղաք այցելություններով: Մի խոսքով՝ այո, բռնել ենք
ժողովրդավարության ուղին,
բայց մոռանում ենք պաշտպանել մեր բնակիչների իրավունքները եւ հարգել ամեն
մի քաղաքացու
ազատությունը»,- սա հայ միասեռականների բողոքն է, որը զետեղված է
ինտերնետային իրենց
էջում: Հայաստանում գործող ԳԼԱԳ՝ (գեյ ընդ լեսբիան արմենիան գրուպ)
կազմակերպության
ներկայացուցիչ գյումրեցի Գրիգոր Սիմոնյանի հետ «Առավոտի» ինտերնետային
զրույցը սկսվեց
Գրիգորի դիտողությունից՝ «համասեռամոլ» կամ «հոմոսեքսուալ»
արտահայտությունների փոխարեն
օգտագործել միայն «միասեռականը», քանի որ «դրանք հնացած են,
միասեռականությունը մոլագարություն
չէ, այլ՝ զուգընկերոջ ընտրություն», եւ՝ որ եվրոպական հասարակությունը
վաղուց ընդունել
է այդ արտահայտությունների փոխակերպումը, իսկ Առողջապահության
համաշխարհային կազմակերպությունը
1991-ից համասեռամոլությունը հանել է ախտերի ու մտավոր խանգարումների
ցանկից: Չնայած
դրան, միասեռականները ոչ միայն մեր ավանդապահ երկրում, այլեւ նույնիսկ
ամենազարգացած
եվրոպական երկրներում մեկուսացված են՝ ունեն առանձին ակումբներ ու
զվարճատեղիներ,
իրենց «դարդն ու ցավը» կիսում են միմյանց, ոչ թե ընտանիքի կամ
ընկեր-բարեկամների
հետ: Հայաստանի միասեռականները տեղական ԶԼՄ-ներին մեղադրում են նաեւ
«հոմոֆոբիա»
կամ միասեռատյացություն տարածելու մեջ, ավելացնելով, որ սխալ տեղեկություն
է, թե
«ՍՊԻԴ»-ը տարածողների 80 տոկոսը իրենք են, այնինչ՝ այդ սանդղակում իրենց
տեղը վերջինն
է: Միասեռականների թիվը մեր երկրում բավականին մեծ է, թեպետ նրանց վերջին
հավաքին ներկայացել էր 11-ը: Հասարակության կարծիքն էլ գնալով խայտաբղետ է
դառնում,
թեպետ ընդհանուր վերաբերմունքի մեջ մեծ տեղ է գրավում բացասականը: Իսկ
կարծիքի համար
մարդուն դատապարտելը որեւէ օրենքով չի սահմանվում: Բացի այդ՝ կարիք չկա, որ
մարդն
իր սեռական նկրտումները ի ցույց հանի լայն մասսաներին: Սակայն
ուշադրություն դարձնենք
մի հանգամանքի վրա՝ վերջին տարիներին հատկապես մարզերում ի հայտ եկող
միասեռականների
թվի մեծացումը կապված է «փափուկ ձեւով» արտերկիր տեղափոխվելու հետ: Մի
ժամանակ այդ
նպատակի համար լայն դռներ էր բացում իբրեւ թե քաղաքական հայացքների համար
հետապնդումը:
Դա անցանք՝ հիմա խոսքի ազատությունը քիչ թե շատ պաշտպանված է: Հետո էլ նոր
պատճառ
ի հայտ եկավ՝ կրոնի ազատության սահմանափակումը, որի «փեշերի» տակ
մորմոնական եւ այլ
կազմակերպություններում գրանցվածները հեշտությամբ գնում-մնում էին
արտերկրում: Սա
էլ անցանք՝ էլ չեն հետապնդվում: Հիմա էլ՝ սեռական կողմնորոշումն է դարձել
արտագաղթի
պատրվակ եւ հնարավորություն: ՌՈՒԶԱՆ ԱՐՇԱԿՅԱՆ
Բոլոր այն անձիք ովքեր ունեն հետաքրքիր գեյ պատմություններ իրենց և այլ մարդկանց հետ կապված, ինչպես նաև գեղեցիկ բանա- ստեղծություներ, ապա գրեք կայքում հյուրերի բաժնում, կամ ուղարկեք www.arsenchok@mail.ru հասցեին: Դրանք անպայման տեղ կհատկացվեն կայքում: