Պետդուման պաշտպանեց համասեռականներին
Ռուսաստանի Պետդուման մերժեց
համասեռականության
քարոզչության համար քրեական պատասխանատվություն
նախատեսող օրինագիծը, որի
հեղինակներն
էին կոմունիստները, լիբերալ դեմոկրատները
եւ «Սպրավեդլիվայա
Ռոսիան»:
Newsru.com-ը հաղորդում է, որ
նախագծին դեմ են քվեարկել
իշխող
«Եդինայա Ռոսիա»
կուսակցության պատգամավորները:
Ըստ օրինագծի, քրեական հետապնդման պատճառ
կարող է դառնալ համասեռականության
քարոզչությունը,
որը տեղ է գտնում հանրային ելույթում, հանրությանը
ներկայացվող ստեղծագործության մեջ, կամ՝ ԶԼՄ-ներում:
Նախագծի հեղինակների
կարծիքով, պետք է պատժվի նաեւ
համասեռականության ապրելակերպի կամ
կողմնորոշման
ցուցադրումը: Բացի քրեական հետապնդումից, նման քարոզչությամբ
զբաղվողներին պետք է արգելեն զբաղեցնել մանկավարժական կամ դաստիարակչական
գործունեության հետ կապված պաշտոններ, ինչպես նաեւ ղեկավար դիրքեր՝ զինված
ուժերում:
Ըստ «Եդինայա Ռոսիա» կուսակցության պատգամավորների, հանցագործություն կարող
է համարվել միայն հասարակության
համար վտանգավոր արարքը, իսկ քննարկվող
խնդիրը այդպիսիների
շարքին չի կարող դասվել: Բացի այդ, շատ դժվար է որոշել,
արդյոք
տվյալ գեղարվեստական ստեղծագործությունում կամ թերթի
հոդվածում
քարոզվում է համասեռականությունը, թե՝ պարզապես տեղեկատվություն է
հաղորդվում:
Քննարկումները Պետդումայում թեժացել են նաեւ այն պատճառով,
որ Մոսկվայում,
«Եվրատեսիլի» մրցույթի օրը՝ մայիսի 16-ին,
համասեռականները պատրաստվում են
գեյ-շքերթ անցկացնել,
որը Մոսկվայի իշխանություններն արգելել են:
|