Աչքերիդ մեջ կարծես առվակ էր հոսում,
Այն առվակը երազների մեր սիրո,
Քո աչքերում ուրախ կայծ էր առկայծում,
Երազների ու նորաստեղծ մեր գեյ սիրո:
Աշնան ցուրտն է մեր երկուսիս մարմնում,
Ու զգացմունքը մեզ տաքացնող ու շոյող,
Քո խոսքերն են ծաղկի բուրմունքը գարնան,
Ու թիթեռը թռվռացող այն ամռան:
Պարզ կանգնած եմ ես քո առաջ ու դողում,
Աշնան քամին իմ մարմինն է սողոսկում,
Տերևները թափվում գլխիս, դու նայում ես ծիծաղում,
Սակայն ծարավ ու անհագ քո աչքերին եմ նայում:
Նայում եմ ես գարնանային աչիկներին քո մաքուր,
Ու ուզում եմ նրանց բախշեմ մի համբույր,
Մերթ հեռու ես ինձանից քո գործնական մտքերով,
Մերթ մոտիկ ես, շատ մոտիկ քաղցր ու թաց համբույրով:
Համբույրներում պարուրվել եմ կարծես փոքրիկ երեխա,
Երազների երազն է սա, սրան բոլորն են վկա,
Այո բոլոր բոլորը, հեռվից նայող շատ աչքեր,
Որ մաղթում են երջանկություն ու լի սեր:
Համբույրներն են քաղցր ու տաք այս իմ սառած մարմնի պատվին,
Քո' մարմինն է, իմ' մարմինն է աշնանային սառը քարին,
Սակայն սառած քարի վրա արդեն ծաղիկ է բուսնում,
Քարը կարծես այնքան ուրախ գարնան լուր է տարածում:
Կարծես մենակ ես ու դու, էլ մարդ չկա այս այգում,
Բայց բոլորը հեռվից թաքուն, աչք են դրել, հետևում,
Հետևում են ճամփան կորցրած համբույրներին մոլորված,
Սակայն հոգու խորքում նրանք պարզ ասում են " Ձեզ հետ Աստված ":
Մոլորակը մի պահ կարծես դադարում է պտտվել,
Ու մեզ կարծես կոչ են անում, սիրե'լ, սիրե'լ ու սիրե'լ,
Կոչ է անում նա կարծես, որ իր սիրտն էլ տաքացնենք,
Համբույրներով ու սրտերի գոլորշիով շրջապատն էլ ջերմացնենք:
Վայրկյանները դարձան րոպե, րոպեները դարձան ժամեր,
Իսկ մենք շարունակ իրար գրկի երազում ենք բարձր սարեր,
Կամ էլ գուցե հենց այստեղ, սիրուն քարի արանքում,
Հենց այս քարի արանքում բացենք մի դուռ, լինի մի տուն ներքևում:
Երազներով գետնի տակ տունը գտա երկուսիս,
Էլ չէն լինի ինձ նման ամաչկոտի հայացքներ,
Տունը գտա, բայց դու չկաս սիրահարված պատանի,
Վախենում եմ և' ես, և' դու,
Սիրահար ենք և' ես, և' դու,
Բաժանվեցինք և' ես, և' դու:
Սակայն մի կողմ այդ ամենին ես սպասում եմ, ես մեր տանն եմ,
Երբ որ հանկարծ ու մի օր կորոշես ետ գաս տուն,
Բախիր ձեռքով դուռը քարի, ես այնտեղ եմ, կսպասեմ:
Սիրահարված և' ես, և' դու,
Ի˜նչ վախկոտ ենք և' ես, և' դու,
Բաժանվեցինք և' ես, և' դու: